Երկուշաբթի` օգոստոսի 14-ին, հայտնի դարձավ, որ դերասանուհի, Բրեդ Փիթի նախկին կին Ջենիֆեր Էնիսթոնը վերջապես նշանվել է: Դերասանուհու ընտրյալը Ջասթին Թերուն է: Ի դեպ, նշանադրությունը կայացել է հենց Թերուի ծննդյան օրը Նյու Յորքի ամենահայտնի ռեստորաններից մեկում: Հիշեցնենք` Էնիսթոնն ու Թերուն հանդիպում են 2011 թվականի մայիսից:
Ջենիֆեր Էնիսթոնը նշանվել է
Արդեն հայտնի են աստղային նշանադրության մանրամասները: Պարզվում է, օգոստոսի 10-ին դերասանուհին հատուկ ժամանել է Նյու Յորք սիրելիի 41-ամյակը տոնելու համար: Ջենիֆերը այժմ շատ զբաղված է, նա նկարահանվում է «Մենք` Միլերներս» ֆիլմում:
Ջասթինն էլ իր հերթին որոշել էր նվեր մատուցել ինքն իրեն եւ ադամանդե մատանի գնել Ջենիֆերի համար: Զույգին մոտ գտնվող աղբյուրներից մեկը պատմել է, թե ինչպես է Էնիսթոնը արձագանքել առաջարկին. «Նա միանգամից զանգահարեց ընկերներին եւ պատմեց պատահածի մասին: Նա այնքան երջանիկ էր: Բոլորին պատմեց, որ շատ է հավանում մատանին: Նա զարմացել էր, որ չափսը ճիշտ է ընտրված»:
Ջենիֆեր Էնիսթոնն ու Ջասթին Թերուն
Ջասթինի պաշտոնական ներկայացուցիչը` Լուիսը, որ համատեղությամբ նաեւ դերասանի եղբայրն է, ասել է, որ հոբելյարը գոհ է մնացել իր ծննդյան խնջույքից. «Նա անհավանական երջանիկ էր, երբ ստացավ ամենակարեւոր նվերը` իր ընկերուհին համաձայնվեց հարսնացուն դառնալ»:
Սակայն նույնիսկ պապարացիներին դեռ չի հաջողվում լուսանկարել դերասանուհու նշանադրության մատանին: Նրան հաջողվում է ամեն կերպ թաքցնել մատանին լուսանկարիչներից:
Դերասանուհու ընտրյալը Ջասթին Թերուն է
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
5,717






