Աշխարհի ամենացանկալի կանանցից մեկը` Ջենիֆեր Լոպեզը, այնուամենայնիվ, խնդիրներ ունի որոշ տղամարդկանց հետ, որոնցից մեկն էլ, ինչպես արդեն պատմել ենք, իր նախկին վարորդ Հակոբ Մանուկյանն է:
Ջենիֆեր Լոպեզը
Հիշեցնենք, Հակոբը Ջենիֆերի ու երգչուհու նախկին ամուսնու՝ Մարք Էնթոնիի անձնական վարորդն է եղել 2005 թվականից: Ժամանակի ընթացքում զույգն այնքան է սիրել եւ կապվել այս հային, որ նրան առաջարկել են փակել սեփական գործակալությունն ու գլխավորել Լոպեզի անձնական անվտանգության եւ փոխադրումների բաժինը: Ամեն ինչ փոխվել է 2011 թվականին: Հակոբի խոսքով՝ այդ շրջանում ստիպված է եղել երկար ժամանակ անցկացնել ու աշխատել մենեջեր Մեդինայի հետ, որն էլ պարբերաբար վատաբանել ու քննադատել է իրեն հանրության առջեւ, ծաղրել հագուկապն ու անգլերենի վատ բառապաշարը:
Ջենիֆեր Լոպեզը
Ջենիֆերի խոսքերով՝ Մանուկյանն իրենից 2,8 միլիոն դոլար է պահանջել՝ վախեցնելով, թե հակառակ դեպքում կհրապարակի իր մասին գաղտնիքներ, որոնք հայտնի չեն մամուլին: Երգչուհին էլ դատական հայց է ներկայացրել հայ վարորդի դեմ` պահանջելով, ոչ ավել, ոչ պակաս, 20 միլիոն դոլար ու նշելով, թե նա լավ չի կատարել իր աշխատանքային պարտականությունները:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Eonline.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: