×


Ջենիֆեր Լոպեսը ցանկանում է կրկին մայրանալ

43-ամյա Ջենիֆեր Լոպեսը հայտնել է, որ ընտանիքի մասին իր պատկերացումները հեռու են ավանդականից եւ չի շտապում պաշտոնապես ամուսնանալ սիրեցյալի` 26-ամյա պարող Կասպեր Սմարթի հետ: Հիշեցնենք, որ երգչուհին ու նախկին ամուսինը` Մարկ Էնթոնին,  բաժանվել են 2011 թվականին:

Կասպեր Սմարթը եւ Ջենիֆեր Լոպեսը


“Երեխաներս միայնակ մայր ունեն, հայրն իրենց հետ չի ապրում: Էմման ու Մաքսը երեք եղբայր ունեն տարբեր մայրերից, այնպես որ դժվար է ընտանիքս սովորական անվանել”,-ասել է նա` հավելելով, թե փորձում է նրանց այնպես դաստիարակել, որ ըմբռնումով մոտենան իր մասնագիտությանն ու աշխատանքային զբաղված գրաֆիկին:

Ջենիֆեր Լոպեսը երեխաների հետ


Խոսելով երկվորյակների մասին` Ջենիֆերը նշել է, որ նրանք սովոր են շրջապատված լինել շատ մարդկանցով.“Շփվող են, երջանիկ, կենսուրախ, հետաքրքրասեր, նուրբ ու սիրող”:

Ջենիֆեր Լոպեսը եւ Կասպեր Սմարթը


Ի դեպ, Լոպեսը խոստովանել է, որ իրեն հրաշալի է զգում մայրիկի կարգավիճակում եւ չի պատրաստվում սահմանափակվել երկու երեխայով. “Ցանկանում եմ կրկին մայրանալ”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW