Երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել 26-րդ “Screen Actors Guild” մրցանակաբաշխությունը, որի շրջանակում ԱՄՆ պրոդյուսերների միությունը մրցանակներ է շնորհել կինոյի աշխարհում 2014 թվականին առավել աչքի ընկած դերասաններին եւ ռեժիսորներին:
Քիրա Նայթլին
Հայտնի հյուրերը քայլել են կարմիր գորգով՝ առիթը բաց չթողնելով ցուցադրել զգեստները, իսկ ավելի ուշ հայտնի են դարձել հաղթողների անունները: “SAG 2015”-ին մասնակցել են Ջուլիա Ռոբերթսը, Ջենիֆեր Էնիսթոնը, Ջուլիանա Մուրը, Լյուպիտա Նիոնգոն, Մերիլ Սթրիփը, Ջարեդ Լետոն, Լենի Քրավիթսը եւ ուրիշներ:
Ներկայացնում ենք “SAG 2015” մրցանակաբաշխության լուսանկարներն ու մրցանակակիրներից մի քանիսին:
“Դերասանական լավագույն կազմ” – “Birdman”
“Լավագույն դերասան” - Էդի Ռեդմեյն
“Լավագույն դերասանուհի” - Ջուլիանա Մուր
“Երկրորդ պլանի լավագույն դերասան” – Ջ.Կ. Սիմոնս
“Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի” - Պատրիսիա Արքեթ
“Դրամատիկ սերիալի դերասանական լավագույն կազմ” – “Downton Abbey’’
“Սերիալի լավագույն դերասան” - Քեւին Սփեյսի
“Սերիալի լավագույն դերասանուհի” - Վիոլա Դեւիս
BRAVO.am
Աղբյուրը՝ Daily Mail


×
6,224





