BRAVO.am-ն այս ամսվա սկզբին պատմեց, որ Ռիհաննան բրիտանական “Elle” ամսագրին տված հարցազրույցում նշել է, թե պլանավորում է մայրանալ առաջիկա հինգ տարվա ընթացքում եւ երեխա պարգեւել նախկինում իրեն դաժանորեն ծեծած Քրիս Բրաունին: Վերջերս էլ լուրեր տարածվեցին, թե չնայած երգչուհու հարազատների ու ընկերների խնդրանքներին դադարեցնել վերսկսած սիրավեպն այս երգչի հետ, Ռիռին նշանադրվել է: Այսօր արդեն արտասահմանյան լրատվամիջոցները քննարկում են զույգի հավանական հարսանիքի մասին լուրերը:
Ռիհաննան եւ Քրիս Բրաունը
Խոսակցությունների համաձայն` հարսանիքը տեղի կունենա ամռանը` Ռիհաննայի ծննդավայր Բարբադոսում.“Երգչուհին չի ցանկանում հարսի սպիտակ զգեստ կրել, դեմ է նաեւ ամուսնական ձանձրալի արարողությանը: Նա ուզում է, որ իր հարսանիքը կառնավալի նմանվի”:
Ռիհաննան եւ Քրիս Բրաունը
Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշել են` Ռիհաննայի եւ ընտրյալի` Քրիս Բրաունի ցանկություններն այս հարցում եւս համընկնում են.“Նրանք ուզում են հանգստանալ ու զվարճանալ իրենց մտերիմների հետ”:
Ռիհաննան եւ Քրիս Բրաունը
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
6,135






