×


Ռոբերտ Փեթինսոնը` Քրիսթինա Ռիչիի, Ումա Թուրմանի եւ մյուսների “սիրելի ընկեր”

Բեռլինյան կինոփառատոնի շրջանակներում երեկ մրցութային ծրագրից դուրս կայացել է “Սիրելի ընկեր” ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Կարմիր գորգով քայլել են ֆիլմի գլխավոր հերոսների դերակատարներ Ռոբերտ Փեթինսոնն ու Քրիսթինա Ռիչին:

Հատված "Սիրելի ընկեր" ֆիլմից


“Սիրելի ընկեր”-ը Գի դը Մոպասանի համանուն սիրավեպի էկրանավորումն է, որը պատմում է գավառացի Ջորջ Դյուրայի մասին: Փարիզ ժամանած համակրելի երիտասարդը փորձում է փառքի եւ հարստության հասնել իր գիրկն ընկնող կանանց միջոցով, որոնց դերերում են Քրիսթինա Ռիչին, Ումա Թուրմանը եւ Քրիսթին Սքոթ Թոմասը: Ջորջին մարմնավորում է հենց Ռոբերտ Փեթինսոնը:

Ֆիլմում նկարահանվելուն սրտակեր դերասանը համաձայնել է առանց մտածելու. Ռոբերտը բազմիցս խոստովանել է, որ երազել է խաղալ այս դերում` երիտասարդ տարիքում սիրավեպը կարդալու օրվանից սկսած:

Հատված "Սիրելի ընկեր" ֆիլմից


Երեկվա պրեմիերայից առաջ նաեւ մամուլի ասուլիս է տեղի ունեցել, որի ժամանակ Փեթինսոնը պատմել է, թե ինչքան է փոխվել 2010-ի նկարահանումների ընթացքում. “Կարծում եմ` մի քիչ հասունացել եմ. արդեն այդքան էլ սարսափելի չեմ”: Գլխավոր արնախումը նաեւ հետեւյալն է ասել. “Եթե “Խավարման” լսարանը գա դիտելու “Սիրելի ընկերը”… Չնայած` չեմ կարծում, թե կգա”:): 

Բաց տեսարաններով լի “Սիրելի ընկերը” վարձույթում կհայտնվի մարտի 29-ից: Ֆիլմի թրեյլերն ու ֆոտոշարքը առաջարկում ենք դիտել ստորեւ: 

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Popsugar.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW