×


Ռոբերտ Փեթինսոնը ներել է Քրիստեն Ստյուարտին

“Մթնշաղ”-ի գլխավոր դերակատարների երկրպագուների աչքը լույս:): Լուրերի համաձայն,  Ռոբերտ Փեթինսոնը ներել է Քրիստեն Ստյուարտին` որոշելով նրան եւս մեկ հնարավորություն տալ:

Ռոբերթ Փեթինսոնն ու Քրիստեն Ստյուարտը


Զույգը շուտով նորից միասին կապրի. այս տեղեկությունն էլ տարածել է  “The Sun” ամսագիրը` հղում կատարելով Քրիստենի հայրիկին` Ջոնին, որն էլ հանդիպել է Ռոբի հետ ու խոսել ընդհարված զույգի վերամիավորման մասին:

Քրիստեն Ստյուարտն ու Ռոբերտ Փեթինսոնը


“Քրիստենը ներողություն է խնդրել Ռոբից իր հիմար սխալի համար: Խնդրել է, որ ների իրեն”, -հայտնել է աղջկան մոտ կանգնած մեկ այլ աղբյուր. “Նրանք չեն կարող ապրել առանց իրար: Ռոբը կարծում է, որ Քրիստենը մեծ հիմարություն է արել, բայց երկար ու արցունքներով լի խոսակցություններից հետո զույգը կարողացել է լուծել բոլոր խնդիրները: Նրանք իսկապես շատ են սիրում միմյանց”:

Քրիստեն Ստյուարտն ու Ռոբերտ Փեթինսոնը


Նշենք, որ բաժանությունից հետո հանրային վայրերում այս զույգին դեռեւս միասին չեն տեսել:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW