×


Ռոզի Արմենը՝ Շառլ Ազնավուրի մասին

Ֆրանսահայ ճանաչված երգչուհի Ռոզի Արմենը եւս սգում է ընկերոջ, գործընկերոջ եւ հայրենակցի մահը։ Նա Շառլ Ազնավուրին նվիրված գրառում է կատարել իր «ֆեյսբուքյան» էջում:

«Ինչպիսի մեծ տխրություն է կորցնել աշխարհով մեկ այդքան սիրված արտիստին: Նրա երգերն, իհարկե, կմնան հավերժ: Ինչպիսի խիզախ անձնավորություն` նա երբեք թոշակի չգնաց, նա մշտապես հանդես էր գալիս աշխարհի տարբեր բեմերից։ Շառլ, մենք քեզ սիրել ենք, սիրելու ենք ընդմիշտ, միշտ լսելու ենք քո երգերը, մենք քեզ երբեք չենք մոռանա։

Մեզ` աշխարհի բոլոր հայերիս համար, դու ինչ-որ տեղ հայր ես եղել, եւ հիմա մենք որբ ենք։ Դու հատուկ տեղ ունես Աստծո կողքին, եւ նա մշտապես իր թեւի տակ կպահի քեզ։

Ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին, քրոջը` Աիդային, նրա մտերիմներին, ընկերներին եւ բոլոր երկրպագուներին։

Մեծ պաչիկ, իմ Շառլ»,- գրել է Ռոզի Արմենը:

Շառլ Ազնավուրը, Մարթեն Յորգանցը եւ Ռոզի Արմենը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին