×


Ռոլանդ Գասպարյանը հրապարակել է հղի կնոջ լուսանկարը

«Reincarnation» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը եւ պարուհի Գայանե Հովհաննիսյանը շուտով ծնողներ կդառնան: Այն, որ զույգը սպասում է առաջնեկի լույս աշխարհ գալուն, քիչ առաջ ինքնատիպ տարբերակով հայտնել է ապագա հայրիկը:

Ռոլանդ Գասպարյանի կինը` Գայանե Հովհաննիսյանը


Երաժիշտն իր «ֆեյսբուքյան» էջում հրապարակել է կնոջ լուսանկարը, որտեղ երեւում է վերջինիս կլորացած փորիկը: Լուսանկարն ուղեկցվում է «Թագուհիս…» գրությամբ:

Ռոլանդ Գասպարյանը եւ Գայանե Հովհաննիսյանը


Թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ ենք մաղթում Գայանեին: 

BRAVO.am
Լուսանկարները` Ռոլանդ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW