BRAVO.am-ն իր այցելուներին առաջարկում է մասնակցել հերթական մրցույթին: Այս անգամ մրցույթի մեր գործընկերն է “Արմենիա Մարիոթ” հյուրանոցը, իսկ մրցույթը նվիրված է Սբ. Վալենտինի տոնին:
“Արմենիա Մարիոթ” սահմանել է գլխավոր մրցանակ` հաղթողը իր ընտրյալի հետ փետրվարի 14-ին ռոմանտիկ ընթրիք կանցկացնի հյուրանոցի “Կուչինա” իտալական ռեստորանում: Բայց դա ամենը չէ` հաղթողը իր ընտրյալի հետ մեկ գիշերով կհյուրընկալվի “Արմենիա Մարիոթ”-ում, իսկ առավոտյան սիրահարները կվայելեն հյուրանոցի համեղ ու բազմազան նախաճաշը: Ու եւս մեկ նվեր` դեմքի հարդարման վաուչեր “Արմենիա Մարիոթ”-ում գործող Litte Medical Spa-ից:
Մրցույթի հաղթողն իր ընտրյալի հետ ռոմանտիկ ընթրիք կանցկացնի հյուրանոցի “Կուչինա” իտալական ռեստորանում
Մրցույթին մասնակցելու համար BRAVO.am-ի այցելուները պետք է գրեն էսսե` «Դարձիր իմ Վալենտինը» թեմայով: Էսսեի ծավալը չպետք է գերազանցի 500 բառը:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ս.թ. հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 7-ը ներառյալ editor@mediamax.am հասցեով ուղարկեն շարադրությունները` դրանց կցելով ուղարկողի անունը, ազգանունը եւ կոնտակտային տվյալները` փոստային հասցե, էլ. հասցե, հեռախոսահամար:
Շարադրություններն անհրաժեշտ է ուղարկել Marriott contest նշումով subject-ի տողում, այլ նշումներով շարադրությունները չեն դիտարկվի:
Մրցույթի հաղթողն իր ընտրյալի հետ մեկ գիշերով կհյուրընկալվի “Արմենիա Մարիոթ”-ում
Մասնակցի կողմից շարադրության ներկայացումը նշանակում է, որ կազմակերպիչներին են պատկանում ներկայացված տեքստի հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի ցանկացած խախտման դեպքում դրա ողջ իրավական պատասխանատվությունը կրելու է մասնակիցը, եւ նա որակազրկվելու է մրցույթի կազմակերպիչների կողմից:
Շարադրությունների ընտրությունը կայացնելու է Մեդիամաքս-ի եւ “Արմենիա Մարիոթ”-ի ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Հաղթող ճանաչված էսսեն կներկայացվի BRAVO.am կայքում:
Հաղթող մասնակիցը հաղթանակի մասին կազմակերպիչների կողմից կտեղեկացվի փետրվարի 10-ին:
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: