BRAVO.am-ը 2012-ի մարտին ներկայացրեց “Պարահանդես 2”-ի հաղթողներին եւ նշեց, որ հեռուստատեսային այս նախագծի երրորդ եթերաշրջանը սարերի hետեւում չէ: “Շանթ”-ի եթերում օրերս ամփոփվել են նաեւ “Պարահանդես 3”-ի արդյունքները:):
"Պարահանդես 3"-ի հաղթողներ Սանդուխտը եւ Հարութը
Մրցութային 13 համերգի ընթացքում 12 պրոֆեսիոնալ պարողի հետ զույգ կազմեցին եւ հանդես եկան դերասաններ ու երգիչներ, իսկ եզրափակչում հայտնված երկու զույգից հաղթողին ընտրեց ժյուրին եւ հեռուստադիտողը` քվեարկության միջոցով:
Նշենք, որ լավագույնի տիտղոսի համար պայքարեցին “X-Factor” նախագծին մասնակցած “Dimonds” խմբի երգչուհիներ Մարիա Կուրտիկյանն ու Սանդուխտ Մաթեւոսյանն իրենց պարային զուգընկերների հետ: Գալա համերգի ավարտին հաղորդավար Գրիշա Աղախանյանը բացեց ծրարն ու կարդաց հաղթողի անունը` Սանդուխտ:):
"Պարահանդես 3"-ի գալա համերգին
“Այս նախագծի շնորհիվ դարձա ավելի ուժեղ ու շփվող. նախկինում ավելի ամաչկոտ էի: Շատ լավ ընկերներ ձեռք բերեցի, նրանց շնորհիվ ինքս էլ ավելի լավը դարձա”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սանդուխտը, որն, իր անունը լսելով, անչափ հուզվել էր, բայց նաեւ, ինչպես խոստովանեց, շատ երջանիկ էր իրեն զգում:
"Պարահանդես 3"-ի գալա համերգին
Նա նաեւ հետեւյալն է պատմել.“Սկզբում մտածում էի, թե ինչպես եմ համատեղելու “X-Factor”-ի հետ, հետո այնպես ստացվեց, որ դուրս մնացի այդ նախագծից եւ սկսեցի պարել:): Այս ամենը նոր է ինձ համար, բայց պարը մանկուց եմ սիրել, չնայած` դասընթացների չեմ հաճախել”:
"Պարահանդես 3" նախագծի ժյուրին
Հաղթողի` թանկարժեք քարերով զարդարված 3-րդ արձանիկը Սանդուխտ Մաթեւոսյանինն է, իսկ 4-րդի համար պարային զույգերը կպայքարեն արդեն նախագծի հաջորդ եթերաշրջանում: “Մենք կվերադառնանք նոր մասնակիցներով, նոր բեմադրություններով եւ նոր անակնկալներով”,-մեզ հետ զրույցում նշել է “Պարահանդես” նախագծի պրոդյուսեր Աննա Դավթյանը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: