×


Սարգսի եւ Մանոյի ամառային վայելքները ձմռանը:)

Սարգիս եւ Մանո Գրիգորյաններն օրերս են վերադարձել Եգիպտոսից: Դերասան-ամուսինները հանգիստը վայելել են դուստրերի եւ ընկերների հետ: Նրանք ճամփորդել են Դավիթ Աղաջանյանի, Աննա Դովլաթյանի եւ դիջեյ Սմոքի ընտանիքի հետ: Ուղեւորության լուսանկարները Մանոն տրամադրել է BRAVO.am-ին:

«Արդեն երկրորդ անգամ հունվարին ենք միայն կարողանում հանգստի մեկնել, քանի որ այս շրջանը համեմատաբար պասիվ է աշխատանքի առումով»,-նշել է նա:

Մանոն եւ Սարգիսը՝ դուստրերի հետ


Դերասանուհին ասել է նաեւ, որ նախապես ոչինչ չեն ծրագրել, եւ ընդամենը երեք օրվա ընթացքում են հանգստի մեկնելու որոշումը կայացրել.«Կրկին Եգիպտոսն ընտրեցինք, քանի որ երեխաների հետ այնտեղ հարմար է, թռիչքը կարճ է: Բացի այդ, միշտ ուզում ենք մեր ընկերների հետ վայելել հանգիստը, իսկ Եգիպտոսն իր բոլոր պայմաններով դա թույլ է տալիս»:

9 օրվա ընթացքում նրանք կարողացել են լիարժեք լիցքաթափվել.«Մեկնելու հիմնական առիթը հանգստանալն էր, որովհետեւ անցած տարի բոլորս էլ` թե՛ մենք, թե՛ Աննայենք, թե՛ Սմոքենք, բավական շատ էինք աշխատել: Տրամադրվել էինք ավելի պասիվ հանգստի, բայց գնացել ենք սաֆարի, դայվինգի եւ այլն: Մի խոսքով` շատ լավ ժամանակ ենք անցկացրել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մանոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին