Վերջերս միլիոնատեր դարձած երիտասարդ երգիչ Ջասթին Բիբերի ու Սելենա Գոմեսի հարաբերություններին հետեւում է ամբողջ աշխարհը: Երկրպագուները պնդում են, որ զույգի սիրավեպը շուտով “կավարտվի” հարսանյաց շքեղ հանդեսով:): Սակայն “Teen Vogue’’ ամսագրին տված հարցազրույցում երգչուհին անկեղծացել է ու ասել, որ պետք չէ իրենց սիրային կապը լուրջ ընդունել:
Սելենա Գոմեսը
“Բախտս բերել է Ջասթինի հարցում: Ես ընդամենը 20 տարեկան եմ, եւ մենք ուրախ ժամանակ ենք անցկացնում միասին: Այժմ անձնական կյանքումս ոչինչ լուրջ չեմ ընդունում: Գիտեմ, որ սերը դեռեւս գալու է”,- ասել է Սելենա Գոմեսը:
Հիշեցնենք, որ 20-ամյա Սելենան ու 18-ամյա Ջասթինը սկսել են հանդիպել մեկ տարի առաջ: Սկզբում զույգը թաքցրել է հարաբերությունները եւ խոստովանել միայն պապարացիների ֆիքսած լուսանկարների տարածվելուց հետո:
Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը
Միգուցե աղջիկը որոշել է նոր սիրավեպ սկսել մեկ այլ երգչի հետ:): Ի դեպ, հարցազրույցի ընթացքում Սելենան խոսել է նաեւ մեկ այլ Ջասթինի մասին` Թիմբերլեյքի. “Ես կխենթանայի, եթե Ջասթին Թիմբերլեյքը համաձայներ երգել ինձ հետ: Բայց կարծում եմ` նման բան երբեք չի լինի. նա չի համաձայնի: Ափսոս, խենթանում եմ իր երգերի համար”:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman .ru


×
12,159






