“Դժվար ապրուստ”-ի հետեւողներին դեռեւս անհայտ է` Մերիի դերակատարը սերիալի շրջանակում իսկապես մահացել է, թե առաջիկայում կպարզվի հակառակը:): Մերի Մակարյանը վերջին շրջանում ոչ միայն հեռուստաէկրանին չի հայտնվում, այլեւ ներկա չէ ընկերների, կոլեգաների տարեդարձերին կամ հանրային հետաքրքրություն ունեցող միջոցառումների:
Մերի Մակարյանն ու երգիչ Նորոն
Սերիալային դերասանուհին այս օրերին Միացյալ Նահանգներում է, ինչի առիթով ամերիկաբնակ երգիչ Նորոն իր “ֆեյսբուքյան” էջում լուսանկար է տեղադրել եւ հումորային հետեւյալ գրառումը կատարել. “Սերիալում որ մահանում են, ընկնում են Լոս Անջելես”:
Մերի Մակարյանը
Մերի Մակարյանը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում է նոյեմբերի 11-ին “Alex” թատրոնում կայանալիք “Armenian Golden Star Awards” մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով. ““King” մշակութային ընկերությունն ինձ խրախուսական մրցանակ է հանձնելու որպես երիտասարդ լավագույն դերասանուհի, ինչի համար շատ ուրախ եմ: Դա կլինի իմ առաջին մրցանակը”:
Մերի Մակարյանը
Ինչպես նա է տեղեկացրել, մրցանակաբաշխությանը մասնակցելու են նաեւ Կոնստանտին Օրբելյանը, Արաքսյա Վարդերեսյանը, Ավրաաամ Ռուսսոն, Սիլվա Հակոբյանը, Համլետ Գեւորգյանը, Սամվել Գրիգորյանը, Ռուբեն Սասունցին, Սուպեր Սաքոն եւ այլք:
Մերին նշել է նաեւ, որ առաջին անգամ է Միացյալ Նահանգներում, անչափ տպավորված է, իսկ առաջիկայում կվերադառնա Երեւան` շարունակելու սերիալային աշխատանքը:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Գագիկ Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: