×


Սեքս-վարժանք՝ գեղեցիկ կազմվածքի համար:)

Գիրության մակարդակը շարունակում է աճել զարգացած երկրներում (1980-ից մինչ օրս կրկնակի աճ է արձանագրվել), սակայն մարդիկ մեծ մասամբ չեն շտապում սպորտով զբաղվել: Ինչպե՞ս փոխել իրավիճակը: Պիցցա ու համբուրգեր առաջարկե՞լ մարզասրահի ամեն այցելությանը, թե՞ հիշեցնել, որ սրտային հիվանդությունները մահվան համար մեկ պատճառն են:

Այս միջոցները օգուտ չեն տա: Կա մի հստակ փաստ՝ եթե ուզում եք վաճառել ինչ-որ բան, որը հետաքրքիր չէ մարդկանց, ավելացրեք մի փոքր սեքս: Ուստի առաջարկվում է նոր մոտեցում՝ sexercise (սեքս եւ վարժանք):

Սեքսն իր բնույթով արդեն իսկ լավ վարժանք է: Իսկ սկսնակների համար նախատեսված այս ուղեցույցը պատմում է, թե որ դիրքերն ամենաշատը կօգնեն կալորիա այրել եւ մկաններն ամրացնել:


Միսիոներական
Վարժվում են ազդրերի, հետույքի, կրծքավանդակի, որովայնի, մեջքի, ձեռքի եւ ուսերի մկանները

Տղամարդկանց խորհուրդ է տրվում ձեռքերի վրա հենվել եւ աշխատացնել կրծքավանդակի մկանները, այլ ոչ թե մեջքի ստորին մասը: Երկրորդը վերաբերվում է նաեւ կանաց, չնայած՝ տվյալ դիրքը վերջիններիս համար շահավետ չէ:


«Doggy» սթայլ
Վարժվում են ազդրի, որովայնի, մեջքի, ձեռքերի եւ ուսերի մկանները

Տղամարդկանց մոտ վարժվում են որովայնի եւ ազդրի մկանները ե՛ւ կանգնած դիրքում, ե՛ւ մահճակալի վրա, սակայն երկրորդ տարբերակը ավելի ձեռնտու է: Մի մոռացեք, որ սեքսում ծուլանալն ամենամեծ սխալներից է: Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում ազդրի մկանները զգացնել կտան հաջորդ երկու օրերին:

Կանայք այս դիրքում ստանում են նշված բոլոր մկանների վարժանք: Քանի որ այն ամենաշատն է ջանք պահանջում հավասարակշռություն պահելու համար, ավելի ինտենսիվ է վարժում մկանները: Մասնավորապես, խորհուրդ է տրվում ձեռքերով հենվել պատին, ինչը կօգնի հավասարակշռություն պահելու հարցում եւ կաշխատացնի որովայնի, ձեռքի եւ ուսի մկանները:


Կամար
Վարժվում է ամբողջ մարմինը

Տվյալ դիրքը տղամարդկանց հնարավորություն կտա ամրացնել որովայնի եւ ազդրի մկանները, իսկ կանանց համար այն կհանդիսանա ամբողջ մարմնի վարժանք՝ ոտքերից մինչեւ ուսեր:


Կամուրջ՝  կանանց համար
Վարժվում է ամբողջ մարմինը

Այս դիրքը նման է կամարին այն առումով, որ ավելի արդյունավետ է կանանց համար: Տղամարդիկ ստանում են որովայնի եւ ազդրի, իսկ կնոջը գրկելու դեպքում՝ ձեռքի մկանների վարժանք: Կա նաեւ տարբերություն. տվյալ դիրքում ուշադրության կենտրոնում են կնոջ որովայնի եւ ձեռքի, այլ ոչ թե մեջքի մկանները:


Կամուրջ՝ տղամարդկանց համար
Վարժվում է ամբողջ մարմինը

Դիրքը բավական բարդ է, այնպես որ, խորհուրդ չի տրվում այն կիրառել Ձեր զուգընկերոջն առաջին անգամ անկողին հրավիրելիս:

Այս դիրքում այդպիսի մկան չի մնա տղամարդու մարմնում, որ չվարժվի՝ մեջք, ուսեր, ձեռքեր, ոտքերի բոլոր մկանները… Տվյալ դիրքը նաեւ կազատի մեջքի ցավերից, քանի որ լավ ձգելու է մարմնի տվյալ մասը:


Ձեռնասայլակ
Վարժվում են բազկի, կրծքավանդակի, որովայնի, ազդրի, ոտքի, սեղանաձեւ, ուսի մկանները

Տղամարդը պետք է շատ ջանք թափի այս դիրքում, բայց արդյունքում լավ կմարզի ձեռքերն ու ուսերը: Կռանալով ու ծնկների վրա հենվելով՝ տղամարդիկ կվարժեն ոտքի բոլոր մկանները, ինչպես նաեւ որովայնի մկանները: Հուշենք, որ հոգնելու դեպքում կարող եք խնդրել կնոջը ոտքերով գրկել Ձեզ, ինչն ավելի ամուր կդարձնի Ձեր դիրքը:
Կանանց դեպքում սա լավ վարժանք է որովայնի, կրծքավանդակի, մեջքի եւ սեղանաձև մկանների համար:


Գրկելով կնոջը
Վարժվում են որովայնի, սեղանաձեւ, ձեռքերի եւ ոտքերի մկանները

Այնպիսի զույգ չկա, որ փորձած չլինի այս դիրքը, բայց քչերն են այն պահում երկար ժամանակ: Դիրքը հեշտ չէ ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց համար: Կանայք պիտի պահեն սեփական քաշը՝ բռնվելով զուգընկերոջ գոտկատեղից եւ պարանոցից, իսկ տղամարդիկ անցնում են նույն վարժության միջով՝ ինչպես զինվորականները 45-ից 65կգ ծանրություն կրելիս:

Զարմանալի չէ, որ այս դիրքում տղամարդը կունենա որովայնի, պարանոցի, ձեռքի եւ նույնիսկ ոտքի մկանների շատ ինտենսիվ վարժանք: Ինչ վերաբերում է կանանց, ուշադրության կենտրոնում կլինեն ոտքի, հետույքի, ձեռքի, ուսի եւ մեջքի մկանները:


Կքանստում
Վարժվում են ազդրի, հետույքի, ոտքի եւ որովայնի մկանները

Սա համեմատաբար ավելի հեշտ, այդ իսկ պատճառով էլ ավելի նախընտրելի տարբերակ է: Տվյալ դիրքում կինը շարժումներ կատարելիս օգտագործում է ոտքերի եւ ձեռքերի ուժը: Կքանստումը կմարզի ազդրի, հետույքի եւ որովայնի մկանները: Իսկ ձեռքի մկաններն ավելի ինտենսիվ աշխատացնելու նպատակով կարող եք բռնվել տղամարդու ծնկներից:

Տվյալ դիրքը կալորիա այրելու լավ միջոց է կնոջ համար, իսկ տղամարդուն մնում է իր կոնքերից մի փոքր վեր բարձրացնել կնոջը, որպեսզի վարժի որովայնի մկանները:

BRAVO.am
Աղբյուրը՝ highsnobiety.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին