2012 թվականի ամենասեքսուալ եւ ցանկալի տղամարդկանց ռեյտինգային ցուցակ է կազմել բրիտանական “Cosmo” ամսագիրը՝ փորձելով կանխատեսել, թե ում համար են խենթանալու կանայք այս տարի:): Ճաշակին ընկեր չկա, եւ այս հիթ-շքերթի արդյունքները եւս բավական վիճելի են: Այնուամենայնիվ, 20 հոգի ներառող ցուցակում յուրաքանչյուրը հավանաբար կարող է գտնել իր կարծիքով համակրելի որեւէ մեկին:
Դենիել Քրեյգը
Եվ այսպես, սկսենք առաջին հորիզոնականից: Կարող են երջանկանալ Ռայան Գոսլինգի երկրպագուհիները: Այսօրվա դրությամբ՝ տաղանդավոր դերասանն ու համակրելի տսղամարդն ամենասեքսուալն է:
Ցուցակում երկրորդ պատվավոր հորիզոնականը 28-ամյա Քրիս Հեմսվորտինն է: Դերասանը խոստացել է առաջիկայում նոր բազմաթիվ նախագծեր ներկայացնել երկրպագուներին, իսկ մինչ այդ նա ամենասեքսուալների թվում է:
Երրորդ հորիզոնականում է 28-ամյա Էնդրյու Հարֆիլդը, սակայն խորհուրդ ենք տալիս դերասանի իգական սեռի երկրպագուհիներին շատ չոգեւորվել. տղայի սիրտն արդեն զբաղված է:): Էնդրյուն հանդիպում է Էմմա Սթոունի հետ:
Օրլանդո Բլումը
4-րդ հորիզոնականում է դերասան Ստեֆան Բոսը: Ամենասեքսուալ 5-րդ տղամարդը դերասան Ջեյք Գիլենհոլն է, 6-րդը` Դենիել Քրեյգը, որն ավելի հայտնի է որպես Ջեյմս Բոնդին մարմնավորած դերասան, 7-րդը` 43-ամյա դերասան ու երգիչ Ուիլ Սմիթը:
Ամենասեքսուալ տղամարդկանցից 8-րդը “Մթնշաղ’’ ասքի գլխավոր դերասաններից Թեյլոր Լոթներն է: 9-րդ հորիզոնականում երիտասարդ հայրիկ եւ գեղեցկուհի Միրանդա Քերի ամուսին Օրլանդո Բլումն է: Ցուցակը եզրափակում է Քրիս Էվանսը:
Քոլին Ֆարելը
11-ից 20-րդ հորիզոնականներում են Քոլին Ֆարելը, Քրիստիան Բեյլը, Մայքլ Ֆասբենդերը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Ալեքսանդր Սքարսգարդը, Զաք Էֆրոնը, Ջերամի Իրվինը, Ռոբերտ Փեթինսոնը եւ Թեյլոր Քիթչը:
Այս "թոփ 20"-ում հայեր, ցավոք, չկան, հարցման մեջ Միհրան Ծառուկյանի եւ Անդրեի անուններն անոնսի կարգով են;): Խոստանում ենք առաջիկայում կազմել մեր հայտնիների վարկանշային ցուցակը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: