×


Սիլվա Հակոբյանը նշել է ծննդյան տարեդարձը :)

Սիլվա Հակոբյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը: Երգչուհին ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով որոշել էր խնջույք չկազմակերպել, բայց ինչպես պատմել է BRAVO.am-ին, հայրիկի հորդորներից հետո մտափոխվել է եւ ընկերների ու հարազատների հետ երեւանյան ժամանցի վայրերից մեկում լավ լիցքաթափվել:):

Սիլվա Հակոբյանը դարձել է 25 տարեկան


“2013-ն ինձ համար հոբելյանական է: Շատ արագ են թռնում տարիները, երբեմն ինձ թվում է, թե շատ բաներ չեմ հասցրել, եւ չեմ հավատում, որ  25 տարեկան եմ ու կյանքի նոր փուլում”,-ասել է նա եւ հավելել. “Երբեք մի երազեք մեծանալ, այլ վայելեք այն տարիներն ու ակնթարթները, որոնք Աստված պարգեւում է ձեզ”:

Մանկության տարիներին Սիլվան այդքան էլ կարեւորություն չի տվել իր ծննդյան օրվան, բայց նվերների հանձնման արարողությանն, իհարկե, սպասել է:).“Հիշում եմ, որ դասընկերներիս հետ մեր տանը հավաքվել ու շատ անգամներ նշել ենք տարեդարձս, ուսուցիչներս եւս մասնակցել են իմ տոնին”:

Սիլվա Հակոբյանը եւ Լիդուշիկը


Իսկ արդեն նոր ժամանակներում երգչուհու համար հոկտեմբերի 24-ն անցնում է տարբեր իրավիճակներում` ճանապարհին, ինքնաթիռում, համերգի ժամանակ, բայց դրանից շնորհավորանքների եւ անակնկալների թիվը ոչ թե նվազել է, այլ` հակառակը.“Դրանց հեղինակը մեծ մասամբ հայրս եւ երկրպագուներս են: Նրանց շնորհիվ անչափ հուզումնալից պահեր եմ ապրում իմ կյանքում”:

Սիլվա Հակոբյանը դարձել է 25 տարեկան


Սիլվան իր հայրիկի` Հակոբ Հակոբյանի մատուցած անակնկալներից առանձնացրել է 23-ամյակինը.“Շատ էի հուզվել, երբ հրավիրեցին հաղորդման տաղավար, իսկ այնտեղ ինձ էին սպասում հարազատներիս, ընկերներս եւ երկրպագուներս, անգամ շնիկս: Վերջում բոլորս համտեսեցինք տորթը”: 

BRAVO.am-ը շնորհավորում է Սիլվա Հակոբյանին` մաղթելով երջանկություն, ստեղծագործական վերելքներ եւ, իհարկե, սեր:): 

Տեքստը` Սիրանուշ Գրիոգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW