×


Սիլվա Հակոբյանն՝ ամուսնու հետ

Սիլվա Հակոբյանի 29-ամյակի անակնկալներն ու լուսանկարները

Սիլվա Հակոբյանը երեկ դարձել է 29 տարեկան: Երգչուհին ծննդյան տարեդարձի առթիվ անակնկալ խնջույք է ունեցել Մոսկվայի ակումբներից մեկում: Թե ինչու է մեկ օր շուտ նշել, ինչպես է անցել օրը, ինչ նվերներ է ստացել, Սիլվան առաջինը պատմել է BRAVO.am-ին:

«Իսկապես մեծ շուքով նշեցի 29-ամյակս: Երեք երիտասարդներ եւ ահռելի մեծ թիմ մեկ ամիս առաջ սկսել էին պատրաստվել իմ տարեդարձին, իսկ արդյունքում շատ մեծ խնջույք ստացվեց «Մեծ հայկական դիսկոտեկ» անունը կրող ակումբում: Երբեք չէի մտածի, որ այս տարեդարձս նույնպես մեծ կնշվի, քանի որ սովորաբար, սիրում եմ նշել կլոր ամյակներս»,-պատմել է երգչուհին:

Սիլվա Հակոբյանն՝ ամուսնու եւ հայրիկի հետ


Նա ասել է, որ առաջին անգամ տարեդարձը մեկ օր շուտ է նշել.«Այդպես որոշեցինք, քանի որ կիրակի էր: Խնջույքին ներկա էր շուրջ 700 հանդիսատես, որոնք երգեցին ինձ հետ, պարեցին: Բոլորը եկել էին ինձ հետ ուրախանալու եւ շնորհավորելու: Անմոռանալի օր ստացվեց, հնչեցին իմ ամենահայտնի երգերը: Այս տարի առավել շատ էին շնորհավորանքները: Շնորհակալ եմ բոլորին, որ հիշում են, շնորհավորում են, շատ հաճելի է»:

Սիլվայի խոսքով՝ կազմակերպիչները տոնական օրվա ամեն մանրուք նախապես ծրագրել էին.«Շատ ինքնատիպ նվերներ եմ ստացել, այդ թվում՝ պարի, երգի տեսքով, նաեւ մեծ տորթ, որն ամուսնուս հետ կտրեցի»:

Սիլվա Հակոբյանի 29-ամյակին


Երգչուհին արդեն հայրենիքում է, երեկ էլ ընտանիքի անդամների հետ եւս մեկ անգամ նշել է տարեդարձը:

«Չեմ հիշում, թե վերջին շրջանում երբ եմ տարեդարձիս օրը հայրենիքում եղել: Երբ եկանք, ամուսինս տորթով, ծաղիկներով եւ փուչիկներով շնորհավորեց ինձ: Թե ինչ է նվիրել, չեմ ուզում բարձրաձայնել: Ուրախ եմ, որ գոնե այս տարի միասին էինք, թեկուզ ոչ Հայաստանում ու մեր սեփական անկյունում: Ինձ հետ էր նաեւ հայրիկս. իմ կյանքի երկու կարեւոր տղամարդիկ կողքիս էին:)»,-եզրափակել է նա:

Սիլվա Հակոբյանն՝ ամուսնու հետ


BRAVO.am-ը միանում է շնորհավորանքներին՝ Սիլվային մաղթելով անձնական եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Barev Photo-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին