«Դոմինո» սիթքոմի դերասանուհի Սիլվի Բարկովան այս ամիս ամուսնացել է: Նրա ընտրյալն ազգությամբ հնդիկ գործարար եւ պրոդյուսեր է, որի հետ էլ այսուհետեւ կապրի Մումբայում:
«Ծանոթացել ենք անցած տարի՝ իմ տարեդարձին: Առաջին հայացքից իր մոտ է զգացմունք առաջացել եւ մեծ հետաքրքրություն իմ անձի հանդեպ: Մեր հարաբերություններին մայրս սկզբում լուրջ չէր վերաբերվում: Ինձ էլ հորդորում էր զգույշ լինել զգացմունքներիս հարցում, չխորացնել, որ պատրաստ լինեմ յուրաքանչյուր վերջաբանի»,-BRAVO.am-ին ասել է Սիլվին:
Սիլվի Բարկովան՝ ամուսնու հետ
Նա պատմել է, որ հարսանիքն ամբողջությամբ հնդկական ավանդույթների համաձայն է անցել, ուղղակի որոշ բաներ կրճատված են եղել` իր՝ քրիստոնյա լինելու պատճառով: Պսակադրության արարողությանը Սիլվին կրել է հարսանեկան սարի, իսկ խնջույքին `մեկ այլ ոճի հարսանեկան զգեստ`լեհենգա:
«Դեռ վաղ է Մումբայի եւ Երեւանի կյանքը համեմատել, սակայն կարծում եմ՝ այստեղ ավելի աշխույժ է: Օտարություն չեմ զգում: Միայն ուտելիքներին եմ դժվարությամբ հարմարվում. շատ կծու են եւ ինձ համար դեռ ոչ այնքան համեղ: Կամաց-կամաց կսովորեմ հնդկական համերին»,-նշել է դերասանուհին:
Սիլվի Բարկովան՝ ամուսնու հետ
Ինչ վերաբերում է կարիերային եւ հետագա անելիքներին, Սիլվին ասել է, որ դեռ պարզ չէ, բայց փոփոխություններ հաստատ կլինեն:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիլվի Բարկովան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: