×


Սիրուշոյի 32-ամյակի լավագույն նվերը

Սիրուշոն երեկ՝ հունվարի 7-ին, դարձել է 32 տարեկան: Երգչուհին Ծաղկաձորում արված նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում, որն ուղեկցվում է ստորեւ ներկայացված գրառմամբ.

«Ծննդյանս ամենալավ նվերը մարդիկ են, ովքեր շրջապատում են ինձ… Այս շրջանում եւս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ լավ մարդիկ կան կողքիս… Ինչ ուժեղ ու խելացի… Ովքեր ինձ շրջապատել են սիրով ու հոգատարությամբ: Շնորհակալ եմ ամեն օրս ու ժամս այսքան սիրով լցնելու համար: Ընտանիքիս, ընկերներիս, գործընկերներիս եւ երկրպագուներիս… Խոստանում եմ նույնքան սիրով լցնել ձեր կյանքը»,-նշել է նա:

Կարդալ ավելին

Quality Sign BW