Սիրուշոն վերջին շրջանում ակնարկում էր, որ նոր համագործակցություն է սկսել՝ չբացելով փակագծերը: Եվ միայն այսօր երգչուհին հայտնել է նրա անունը՝ RedOne:
«RedOne-ն աշխարհի ամենաճանաչված երաժշտական պրոդյուսերներից ու հեղինակներից մեկն է, վերջին տասնամյակի միջազգային ամենահայտնի փոփ հիթերի հեղինակ, Գրեմմիի բազմակի մրցանակակիր, ով աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Էնրիկե Իգլեսիասը, Ջենիֆեր Լոպեսը, Մարկ Էնթոնին, Շակիրան, Պիտբուլը, Լեդի Գագան»,-նշել է Սիրուշոն՝ հավելելով, որ իր համար մեծ պատիվ է աշխատել նման երաժշտի հետ:
BRAVO.am
Լուսանկարը՝ Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից


×
8,048





