Սյուզան Մարգարյանի աշխատանքային գրաֆիկն այս օրերին բավական խիտ է: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ փետրվարի 22-ին եւ 23-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում ելույթ կունենա “Կրկին երգում է 70-ականների Երեւանը” խորագրով համերգին, իսկ մարտին նվագախմբի եւ մյուս արտիստների հետ հանդես կգա նաեւ Միացյալ Նահանգներում:
Սյուզան Մարգարյանը
Երգչուհին փորձերին զուգահեռ տեսահոլովակ է նկարահանում Կոնստանտին Օրբելյանի երաժշտությամբ եւ Ռոբերտ Ռոժդեստվենսկու խոսքերով իր նոր երգի հիման վրա, որը նվիրված է հայոց բանակի հերոսներին.“Բացի այդ, պատրաստվում եմ ձայնագրել Սիրուշոյի հեղինակային երգերից մեկը, որն այժմ գործիքավորման փուլում է”:
Հրաչյա Հարությունյանը, Սիրուշոն եւ Սյուզան Մարգարյանը
Սյուզանից հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչպես են նշել փետրվարի 14-ը, որը սիրահարների տոնը լինելուց բացի, Հայաստանի վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի ծննդյան օրն է.“Առաջինը ես եմ շնորհավորել, խոսքս դեռ չավարտած, ըստ մեր ընտանեկան ավանդույթի, ուղիղ կեսգիշերին զանգահարեց նաեւ Սիրուշոն: Վստահ եմ, որ իմ, դստերս եւ այլոց անակնկալներն ամուսնուս սրտով էին”:
Սյուզան Մարգարյանը
Նրա խոսքով` տարեդարձի մեծ խնջույք չեն կազմակերպել.“Մասամբ աշխատանքային օր էր, մտերիմներով հավաքվել ենք մեր տանը: Փորձել եմ համեղ ուտեստներ պատրաստել: Նախորդ տարիներին պատահել է նաեւ, որ տորթն էլ եմ թխել, բայց այս անգամ դրանով զբաղվել է Հրաչյայի եղբոր կինը, նաեւ մեր ընկերներից մեկն անակնկալ տորթ ուներ: Այնպես որ, ծննդյան տորթի պակաս չենք ունեցել:)”:
Տեքստը` Էսթեր Մեսրոպյանի
Լուսանկարները` Սյուզան Մարգարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: