Հայաստանի Հանրապետության բանակի 20-ամյակին նվիրված “Ես եմ”-ը մեծ էկրան է բարձրացել: “Գոյակ” մշակութային կենտրոնի եւ “32 փրոդաքշն”-ի ստեղծած ֆիլմի ռեժիսորը Վահագն Գրիգորյանն է, պրոդյուսերներն են Արմեն Մազմանյանը և Կարեն Բաբաջանյանը, իսկ սցենարի համահեղինակները` Կարեն Բաբաջանյանը, Վահագն Գրիգորյանն ու Խաչատուր Առաքելյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը "Ես եմ" ֆիլմի նկարահանումներին
“Գաղափարի իրականացման հարցում մեզ օգնել է պաշտպանության նախարարությունը, սցենարը գրվել է փոխվստահության հիմքերով ”,- BRAVO.am-ին ասել է Կարեն Բաբաջանյանը` նշելով, որ իրենց հիմնական նպատակը հանդիսատեսին “պոզիտիվ էներգիաներով դահլիճից դուրս բերելն է”:
Ֆիլմում նկարահանվել են Սոս Սարգսյանը, Եվա Ղազարյանը, Կարեն Բաբաջանյանը, Լեւս Դավթյանը, Գնել Ուլիխանյանը, Արփինե Գաբրիելյանն ու այլք: Ստեղծագործական կազմը դերասանների ընտրության հարցում առաջնությունը տվել է դեբյուտանտներին: “Գերաստղեր եւ աստղեր չուզեցինք լինեն այս ֆիլմում: Սոս Սարգսյանի խաղն ու մասնակցությունն է բավական գույներ տվել ֆիլմին”,-նշել է Կարենը:
“Ես եմ”-ի գլխավոր հերոսը երեւանցի Տիգրան Առաքելյանն է, որը, կիսատ թողնելով ուսումը, մեկնում է ծառայության, որտեղ սիրահարվում է զորամասի հրամանատարի դստերը` Արեւիկին...
Վահագն Գրիգորյանը որդու հետ
Ինչպես նշել է սցենարիստը` գեղարվեստական ֆիլմի սցենարը գրվել է մեկ ամսում, իսկ նկարահանման համար պահանջվել է 28-ից 30 օր. “Գեղեցիկ, էմոցիաներով ֆիլմ է, բավական մոտ այսօրվա բանակի առօրյային”:
“Ես եմ” -ի սցենարի համահեղինակ Վահագն Գրիգորյանն էլ հավելել է, որ “ֆիլմը նախատեսվում է ցուցադրվել նաեւ զորամասերում”:
"Ես եմ" ֆիլմի ամենափոքրիկ դերասանը նկարահանումների ժամանակ
Նշենք, որ ֆիլմի համար գրված երգի երաժշտության հեղինակը Կարեն Բաբաջանյանն է, խոսքերինը` Մարիամ Շահինյանը, գործիքավորումը կատարել են Մուշեղ Մայիլյանն ու Նարինե Զարիֆյանը: Երգը կարանում են ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորող Եվա Ղազարյանը եւ Ռուսլանը: Տեսահոլովակն առաջարկում ենք դիտել ստորեւ:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է ֆիլմի ստեղծագործական կազմը


×
17,334






