×


Սուսաննա Պետրոսյանը՝ Չինաստանում ապրելու եւ ամուսնական կյանքի մասին

BRAVO.am-ը օգոստոսին բացառիկ կարգով լուսանկարել էր Սուսաննա Պետրոսյանի պսակադրությունը: Պարզվում է՝ ամուսնությունից մեկ ամիս անց նա ամուսնու հետ երկարաժամկետ բնակության է մեկնել Չինաստան: Թե ինչ նպատակով են այնտեղ եւ ինչպես են կազմակերպում իրենց առօրյան, երգչուհին պատմել է մեզ հետ նոր զրույցում՝ տրամադրելով նաեւ դեռեւս չհրապարակված լուսանկարներ:

Սուսաննա Պետրոսյանի հարսանիքին


«Ամուսինս մասնագիտական որակավորումը բարձրացնելու հրավեր ստացավ Չինաստանից, որոշեցինք տեղափոխվել: Ես էլ, առիթը բաց չթողնելով, սովորում եմ Չանգ Չուն քաղաքի ինստիտուտում, փորձում եմ լեզուն յուրացնել, նաեւ ուսումնասիրել մշակույթը. սովորում եմ իրենց ազգային «Գու ջան» գործիքին տիրապետել, որը մի փոքր նման է մեր քանոնին: Շատ հետաքրքիր դասեր ենք ունենում, հաճախ դասախոսները խնդրում են՝ երգեմ, ես էլ առիթն օգտագործում եմ հայկական երգեր կատարելու համար, որ ճանաչեն մեզ, մեր մշակույթը»,-ասել է երգչուհին:

Սուսաննայի խոսքով՝ Հայաստանը, ընկերներին ու հարազատներին շատ են կարոտել.«Կարելի է ասել, ամեն ինչ կարոտել ենք, բայց կարծում եմ՝ չպետք է բաց թողնել զարգանալու առիթը»:

Սուսաննա Պետրոսյանի հարսանիքին


Երգչուհուց հետաքրքրվել ենք նաեւ, թե ամուսնությունից հետո որքանով է փոխվել կյանքը.«Այստեղ օրս բավական հետաքրքիր է անցնում: Ամուսնությունից հետո կյանքս էլ ավելի գունեղ է դարձել: Երջանիկ եմ ու շնորհակալ, որ ճիշտ ժամանակին կողքիս հայտնվեց Գեորգի նման խելացի ու հոգատար տղամարդ: Այստեղ՝ Չինաստանում, այլազգի նոր ընկերներ ունենք, որոնք մեր օրն ավելի են հետաքրքրացնում իրենց ազգային յուրահատկություններով եւ մարդկային հատկանիշներով»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ երգչուհու արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին