×


Սոֆի Մխեյանը՝ եղբոր մասնակցությամբ ավտովթարի մասին

Սոֆի Մխեյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 17-ին եղբոր՝ Գոռ Մխեյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին:

Շնորհակալություն հայտնելով մտերիմներին, անծանոթներին, նաեւ Գագիկ Շամշյանին՝ ուշադիր վերաբերմունքի եւ մտահոգության համար, երգչուհին գրել է.«Պատահարը տեղի է ունեցել 2-3 օր առաջ, եւ բոլոր տեխնիկական հարցերն արդեն լուծված են։ Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, անհանգստանալու կամ մտահոգվելու պատճառ չկա։ Բայց հաստատ կա պատճառ ավելի ուշադիր եւ զգոն երթեւեկելու։ Մեր օրերում ճանապարհատրանսպորտային պատահար կարող է, ցավոք, լինել յուրաքանչյուրի հետ։ Ուստի, խնդրանքս ու հորդորս՝ ղեկին առավելապես ուշադիր ու զգոն եղեք, երթեւեկությունը ծանրաբեռնված ու անկանխատեսելի է։ Բոլորիդ ապահովություն ու բարի երթ»:

Ավտովթարի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սոֆի Մխեյանը՝ եղբոր եւ նրա կնոջ հետ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին