×


Սրբուկի բաց հագուստը՝ քննարկումների կիզակետում

«Եվրատեսիլ 2019»-ը երեկ պաշտոնապես բացվել է: Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը:

Սրբուկը «նարնջագույն» գորգին աչքի է ընկել արտահայտիչ կերպարով: Երգչուհու սպիտակ կոստյումը, որը փոքր-ինչ ցուցադրում է կուրծքը, սոցցանցերի հայկական տիրույթում բուռն քննարկումների առարկա է դարձել:


«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին: Սրբուկը ելույթ է ունենալու առաջին համարի ներքո եւ ներկայացնելու է «Walking Օut» երգը: Երգի խոսքերի հեղինակն է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) եւ Tokionine-ը (Դավիթ Բադալյան):

BRAVO.am
Լուսանկարները՝ eurovision.tv-ի եւ սոցցանցերից

View this post on Instagram

A post shared by #SerjHair (@serjhair_official) on

Կարդալ ավելին

Quality Sign BW