×


Վարդան Հովսեփյանի խոստովանությունն ու որդու առաջին լուսանկարները

Նոյեմբերի 3-ին Վարդան Հովսեփյանի որդին կդառնա 2 ամսական: Ծնողներն օրերս կազմակերպել են Մաքսի առաջին լուսանկարահանումը: «Կնոջս միտքն էր երեխային քառասունքից հետո լուսանկարելը: Ուզում էինք մեր տղային հենց պրոֆեսիոնալ լուսանկարներով ներկայացնել հանրությանը»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է դերասանը:

Զույգը նորածնին հաճախ է զբոսանքի տարել, բայց տանը շատ հյուրեր չեն ընդունել.«Ուզում էինք, որ նա եւ մայրիկն ավելի հանգիստ շրջան անցկացնեն, իսկ քառասունքից հանելու արարողակարգն արեցինք մեր պսակադրության եկեղեցում՝ Մուղնու Սուրբ Գեւորգում»:


Անդրադառնալով Մաքսի առաջին լուսանկարահանմանը՝ դերասանն ասել է. «Իրեն շատ լավ էր պահում, արթուն էր, իսկ մենք ամեն ինչ անում էինք, որ քնի, եւ այդպես էլ նկարենք, բայց ընդամենը մի քանի րոպեով քնեց, եւ մի կադր ունեցանք»:

Պարզվում է՝ փոքրիկը շատ է սիրում երաժշտություն լսել.«Ինչքան էլ անհանգիստ է լինում, երաժշտությունը լսելուն պես հանգստանում է: Այսօր առավոտյան էլ միասին մուլտֆիլմ էինք դիտում, իսկ երբ ինձ զանգահարեցին, սկսեց նվնվալ»:


Վարդանը խոստովանել է, որ որդու ծննդից հետո իր կյանքում նոր գույն է ավելացել.«Կյանքս ավելի է հետաքրքրացել: Ուզում եմ շուտ մեծանա, խոսենք, հարցեր տա, նրան ծանոթացնեմ այն ներդաշնակության հետ, որում ապրում ենք: Ինչքան էլ զբաղված եմ լինում, ուզում եմ շուտ տուն հասնել, գրկել նրան, փաթաթվել, թեկուզ արթնացնել, հետո փորձել քնացնել:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վարդան Հովսեփյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW