“Նորավանք”. այսպես է կոչվում ռուսաստանյան դիզայներ Վարդուհի Նազարյանի նոր` աշուն-ձմեռ 2013/2014 հավաքածուն, որն օրերս “What's new next” ծրագրի շրջանակում ցուցադրվել է Փարիզի “W Paris Opera” հյուրանոցում:
Դիզայներ Վարդուհի Նազարյանը (աջից) եւ "Նորավանք" հավաքածուի ցուցադրության հյուրերից
Հայաստանի ճարտարապետութը դարձել է մեր հայրենակցուհու ոգեշնչման աղբյուր եւ արտացոլվում է նրա ստեղծած հանդերձներում: Նոր հավաքածուն “Նորավանք” անվանումն է ստացել` ի պատիվ յուրահատուկ վանքային համալիրի: Զգեստների համար նա ընտրել է հայկական աշնան գույները, հատուկ ուշադրություն է դարձրել գործվածքների խաղին` օգտագործելով մետաքս, թավշակաշի (զամշ), ժանյակ եւ այլն:
Փարիզում ցուցադրվել է Վարդուհի Նազարյանի "Նորավանք" հավաքածուն
“Ամեն ինչ որոշվել է մեկ շաբաթում, այդ պատճառով ցուցադրում եմ ընդամենը մի քանի, իմ կարծիքով, առավել վառ իրեր, որոնք պատկերացում են տալիս հավաքածուիս մասին եւ արտացոլում են իմ ձեռագիրը”,- նշել է Վարդուհի Նազարյանը` տեղեկացնելով, որ ամբողջական հավաքածուն մարտի վերջին կցուցադրվի Մոսկվայում:
Փարիզում ցուցադրվել է Վարդուհի Նազարյանի "Նորավանք" հավաքածուն
BRAVO.am
Աղբյուրը` fraufluger.ru


×
6,368






