×


Վիեննական տոնահանդես Երեւանում :)

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն դեկտեմբերի 24-ին կարելի էր մուտք գործել միայն դասական ոճի հագուստով: Հանդիսատեսին համերգասրահ էին ուղեկցում պարահանդեսային հանդերձանքով եւ դիմակներով կանայք ու տղամարդիկ: Բանն այն է, որ տեղի է ունեցել “Վիեննա գալա” խորագրով գեղեցիկ համերգ,  եւ կազմակերպիչները փորձել էին ապահովել վիեննական պարահանդեսների շունչը: 

Հրաչուհի Բասենցը եւ Կարեն Դուրգարյանը


Oպերային թատրոնի տարեվերջյան համերգին դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Արծվիկ Դեմուրչյանը, Հասմիկ Թորոսյանը եւ Լիպարիտ Ավետիսյանը:

"Վիեննա գալա" համերգին


Երեկոյի գլխավոր հյուրն էր անվանի օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը, ով 2008 թվականից հանդիսանում է Նյուրնբերգի օպերային թատրոնի առաջատար սոպրանոն: Նա ժամանել է Գերմանիայից, որտեղ բնակվում եւ ստեղծագործում է 2006 թվականից:

“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` կնոջ հետ


Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW