×


Վիկտորիա Բեքհեմը մայիսին կդառնա Բրիտանիայի թագուհի՞

Նորաձեւության աշխարհում հայտնի դիզայներ, նախկինում երգչուհի, չորս երեխայի մայր Վիկտորիան, որին շատերը նախանձում են նաեւ հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի կինը լինելու համար, կհայտնվի բրիտանական “Harper’s Bazaar”-ի մայիսյան համարի շապիկին, ինչպես նաեւ ամառային հանդերձներով մարմինը կցուցադրի ամսագրի էջերին:):

Վիկտորիա Բեքհեմը


Դժվար է հավատալ, որ նիհարիկ Վիկտորիան չորս երեխայի մայր է: Ի դեպ, ամսագրին տված հարցազրույցում Պոշը պատմել է, թե ինչ դժվարություններ է ունեցել վերջին հղիության ընթացքում:

“Չէի կարողանում իմ հավաքածուից հագուստներ հագնել եւ չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իմ մարմինն այլեւս ինձ չի պատկանում”,- նշել է Վիկտորիա Բեքհեմը: 

Վիկտորիա Բեքհեմը


Նշենք, որ ամսագրի համար արված ֆոտոշարքի խորագիրն է “Թագուհի Վիկտորիա”: Նկարահանումը ղեկավարել է Կամիլիա Էկրանսը, որն իր հերոսուհու համար ընտրել է նուրբ եւ արեւային կնոջ կերպար:
 
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW