Այսօր` օգոստոսի 22-ին, Վրաստանում ավտովթարի են ենթարկվել հաղորդավար Արամ Չախոյանը, Աննա Պողոսյանը եւ Էդվարդ Սարգսյանը: Պատահարը տեղի է ունեցել Վրաստանի Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում:
Աննա Պողոսյանը եւ Արամ Չախոյանը
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած մանրամասների համաձայն` իրար են բախվել “Մերսեդես” եւ “Ջիպ” մակնիշի ավտոմեքենաներ: Նախնական տվյալներով “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը եւ Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:
Նախարարության կայքում նաեւ նշվում է, որ ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: BRAVO.am-ի ստացած հավաստի տեղեկությունների համաձայն` առավելապես տուժել է Աննա Պողոսյանը: Մենք փորձում ենք նոր մանրամասներ պարզել տուժածների առողջական վիճակի մասին:
BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում մեր հայրենակիցներին:
BRAVO.am
Լուսանկարները` Luxury-ի եւ Արամ Չախոյանի "ֆեյսբուքյան" էջից


×
29,126






