×


Ցանկալի Մեգան Ֆոքսին դարձրել են տգեղ մանիքե՞ն

Մեգան Ֆոքսն այնքան կատարյալ է, որ ֆոտոսեսիաների ժամանակ աղջկան առաջարկում են փորձել իրեն, օրինակ, մանեքենի դերում: Դերասանուհին, որին սովոր ենք սեքսուալ-էրոտիկ կերպարում տեսնել, կարծես թե հիասթափեցրել է երկրպագուներին:

Մեգան Ֆոքսը


Եվ այսպես, Ֆոքսի՝ “Jalouse” ամսագրի ապրիլի համարում հայտնվելիք լուսանկարները, որոնք էլ ներկայացնում ենք, շատերի կարծիքով, սարսափելի են: Նշենք, որ հարցազրույցում ճակատագրական թխահերն ասել է՝ իրեն դուր է գալիս ստացված կերպարը եւ բողոքելու առիթ չունի:

Մեգան Ֆոքսը


“Գիտեք, ես չէի ցանկանա տեղերով փոխվել տգեղ ինչ-որ աղջկա հետ”,- նշել է 26-ամյա Մեգան Ֆոքսը, որը ֆիլմերում նկարահանվելու փոխարեն, վերջին շրջանում հիմնականում որպես մոդել է հանդես գալիս ֆոտեշարքերում եւ գովազդային հոլովակներում:

Դերասանուհու նոր ֆոտոշարքից քո տպավորությունը կկարդանք մեկնաբանությունների հատվածում ;):

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW