Ամբողջ աշխարհը շարունակում է հետեւել Բրիտանիայի արքայական ընտանիքում ծնված ապագա թագավորի լուսանկարներին: Այսօր փոքրիկ Ջորջի պաշտոնական լուսանկարները տարածվեցին համացանցում: Ի դեպ, երկու լուսանկարների հեղինակը Քեթրին Միդլթոնի հայրիկն է` Մայքլը :):
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը
Լուսանկարները արվել են Միդլթոնների ընտանեկան առանձնատանը՝ Բերքշիրում: Արքայազնի ծնունդից հետո առաջին շաբաթը Քեթրինը փոքրիկի հետ հենց այստեղ է անցկացրել:
Իսկ մինչ այդ, արքայազն Ուիլյամը հայր դառնալուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել: «Կուզենայի ավելի շատ քնել եւ այդքան հաճախ չփոխել տակդիրները:)»,- կատակել է արքայազն Ուիլյամը:
Փոքրիկ Գեորգը
«Վերջին շաբաթները ինձ լիովին նոր զգացողություններ տվեցին: Նույնիսկ չէի սպասում, որ նման բան կզգամ: Դեռ քիչ ժամանակ է անցել որդուս ծննդից, բայց շատ բաներ սկսել եմ այլ կերպ ընկալել»,- պատմել է Ուիլյամն ու հավելել մանրամասներ փոքրիկ Ջորջի մասին:
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը
«Նա մի քիչ չարաճճի է, ինձ ու եղբորս է հիշեցնում: Բայց կարգապահ է, այնպես է պահում իրեն, կարծես արդեն փոխել ենք տակդիրները: Երբեմն էլ չի ուզում քնել, այ դա խնդիր է :): Ավելի հաճախ Քեթրինն է արթնանում գիշերն ու վազում մեր փոքրիկի մոտ: Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում, իսկ ամենից կարեւորն այն է, որ նրա մոտ միանգամից ամեն ինչ ստացվում է»,- ասել է Ուիլյամը:
Bravo.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: