×


Քարդաշյան, Լոպեզ, Ռիհաննա, Բրիթնի, Գագա. ազդեցիկության պայքար :)

“Forbes’’-ի հրապարակած ռեյտինգային ցուցակներին հանրությունը հետաքրքրությամբ է հետեւում: Այս անգամ ամսագիրը ներկայացրել է համաշխարհային ամենաազդեցիկ աստղերի ցուցակը, որը կազմվել է վերջիններիս եկամուտի եւ հանրահայտության հիման վրա: Հաշվի է առնվել նաեւ հայտնիների՝ ամսագրերի շապիկներին հայտնվելու, հեռուստատեսությամբ երեւալու հաճախականությունը, ինչպես նաեւ մամուլում տեղ գտած հրապարակումների քանակը:

Ջենիֆեր Լոպեզը


Ամենաազդեցիկների ցուցակն առաջին անգամ գլխավորել է երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեզը: Գեղեցկուհու եկամուտը կազմել է 52 միլիոն դոլար: Հեռուստատեսությամբ երեւալու հաճախականությամբ նա 10-րդ հորիզոնականում է, մամուլում` 22-րդը, 13-րդը` համացանցում:

Օփրա Ուինֆրին


Երկրորդ հորիզոնականում է ամերիկացի հաղորդավարուհի, դերասանուհի եւ պրոդյուսեր Օփրա Ուինֆրին, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է 165 միլիոն դոլար: 58-ամյա հաղորդավարուհին առաջինն է հեռուստատեսությամբ երեւալու հաճախականությամբ,  մամուլում` 13-րդը, համացանցում`19-րդը:

Ջասթին Բիբերը


Ռեյտինգային երրորդ հորիզոնականում է Ջասթին Բիբերը: 18-ամյա երիտասարդի եկամուտը կազմել է 55 միլիոն դոլար: Հեռուստատեսությամբ երեւալու հաճախականությամբ  նա չորրորդն է, մամուլում եւ համացանցում ` 9-րդը:

Ռիհաննան


Չորրորդ հորիզոնականում է Ռիհաննան: 24-ամյա բարբադոսուհին ունի 53 միլիոն դոլարի եկամուտ: Հեռուստատեսությամբ երեւալու հաճախականությամբ երգչուհին 23-րդն է, 11-րդը՝ մամուլում, 5-րդը`համացանցում:

Լեդի Գագան


Ռիհաննային հաջորդում է մեկ այլ երգչուհի` Լեդի Գագան: Էպոտաժի 26-ամյա թագուհին մեկ տարվա ընթացքում 52 միլիոն է վաստակել: Հեռուստատեսությունում նա երրորդն է, մամուլում` առաջինը , իսկ համացանցում` 8-րդը:

Բրիթնի Սփիրզը


Վեցերորդ հորիզոնականը Բրիթնի Սփիրզինն է, որի եկամուտը կազմում է 58 միլիոն դոլար: Երգչուհին 26-րդն է հեռուստատեսությունում, 24-րդը՝ մամուլում, 15-րդը՝ համացանցում:

Քիմ Քարդաշյանը


Յոթերորդ հորիզոնականում է Քիմ Քարդաշյանը: Ռեալիթի շոուների հայազգի թագուհու եկամուտը կազմել է 18 միլիոն դոլար: 31-ամյա գեղեցկուհին 5-րդն է հեռուստատեսությամբ երեւալու հաճախականությամբ,  35-րդը՝ մամուլում, 6-րդը՝ համացանցում:

Քեթի Փերին


Քիմին հաջորդում է Քեթի Փերին՝ իր 8-րդ հորիզոնականով: 27-ամյա երգչուհու եկամուտը կազմել է 45 միլիոն դոլար: Հեռուստատեսությամբ եւ մամուլում երեւալու հաճախականությամբ նա 18-րդն է, 7րդը`համացանցում:

Թոմ Քրուզը


Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը վարկանշային ցուցակում իններորդն է: Նրա եկամուտը կազմել է 75 միլիոն դոլար: Հեռուստատեսությամբ երեւալու հաճախականությամբ Թոմը 22-րդն է, 32-րդը`համացանցում:

Սթիվեն Սփիլբերգը


Ամենաազդեցիկ համաշխարհային աստղերի ցուցակը եզրափակում է Սթիվեն Սփիլբերգն իր 130 միլիոն դոլարով: Հեռուստատեսությամբ երեւալու հաճախականությամբ նա 38-րդն է, 46-րդը`համացանցում:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Forbes

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW