“ՄարԴաշյան”. այսպես է կոչվում “21TV”-ի նոր հաղորդումը, որը կվարեն Անի Դաշյանը եւ Մարինա Գրեգը: Աղջիկները BRAVO.am-ին տեղեկացրել են, որ անդրադառնալու են տարբեր թեմաների` նորաձեւություն, կենցաղ, գեղեցկություն, առողջություն, ինչպես նաեւ կլինեն օգտակար խորհուրդներ հայտնի մարդկանցից:
Մարինա Գրեգը եւ Անի Դաշյանը
Անի. Նախագծի վրա աշխատում ենք փետրվարից: Այդ ժամանակահատվածում Մարինան բացակայում էր երկրից, բայց դա մեզ չխանգարեց հաղորդման սցենարները գրել եւ կազմակերպչական այլ հարցերով զբաղվել: Շատ ենք կարեւորում թիմային աշխատանքը, եւ ուրախ ենք, որ հաղորդման ռեժիսորը մեր շատ սիրելի Անի Հարությունյանն է, ում հետ արել ենք առաջին քայլերն այս հեռուստաընկերությունում:
Մարինա. Ուզում էինք, որ ծրագիրն ինքնատիպ անվանում ունենա, երկար ժամանակ տարբերակներ էինք քննարկում:
Անի. Հերթական սցենարը գրելիս պատահաբար երկուսով միաժամանակ արտաբերեցինք` “ՄարԴաշյան”, որը Քարդաշյանի հետ կապ ունի այնքանով, որ Դաշյան եւ Քարդաշյան ազգանուններն ունեն նույն ծագումնաբանությունը. “դաշ” նշանակում է քար: Կարծում եմ` հասկանալի է, որ միավորել ենք Մարինայի անունը եւ իմ ազգանունը:
Անի Դաշյանը
Ծրագրից դուրս` մտերիմ ընկերուհիներ :)
Մարինա. Ոչ, իրականում սա շոուի մի մասն է. ինչպե՞ս կարելի է մտերիմ լինել շոու-բիզնեսում:
Անի. Մարինան, ինչպես միշտ, կարողանում է լուրջ դեմքով կատակել: Բացի գործընկերներ լինելուց, մենք նաեւ լավ ընկերուհիներ ենք, կարողանում ենք հստակ տարբերակել գործն ու ընկերությունը:
Մարինա Գրեգը եւ Անի Դաշյանը
Մարինա. Իհարկե, լինում են նաեւ տարաձայնություններ, քանի որ երկուսս էլ ունենք մեր կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ:
Անի. Բայց ընկերությունը կարեւորելով` արագ հարթում ենք տարաձայնությունները:
ՄարԴաշյանը եթերում կլինի սեպտեմբերի երկրորդ կեսին, աղջիկները խոստանում են հեռուստադիտողին չձանձրացնել, հակառակը` փոքրիկ գաղտնիքների բացահայտումներով որեւէ կերպ օգտակար լինել:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` “21TV”-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: