×


Քարդաշյան քույրերը տեսողական խնդիրներ ունե՞ն

Շատերը վայելում են իրենց ամառային արձակուրդներն ու հանգիստը, բայց ոչ Քարդաշյանների ընտանիքը: Նրանք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր օր լրատվամիջոցներն անդրադառնան իրենց գործունեությանն ու ողջ աշխարհը խոսի իրենց մասին:):

Քարդաշյաններն օպտիկական ակնոցների հավաքածու են ներկայացրել


Քարդաշյաններն արդեն ստեղծել են ներքանզգեստների, սրբիչների եւ զարդերի հավաքածուներ: Քույրերն օրերս էլ ներկայացրել են սեփական արտադրության օպտիկական ակնոցները: Գովազդային ֆոտոշարքում, իհարկե, հանդես են գալիս հենց Քիմը, Քլոյեն ու Քորթնին:):

Քարդաշյանները հագուստի նոր հավաքածու են ներկայացրել


“Ողջույն, տիկնիկներ: Ի՞նչ կարծիքի եք մեր նոր լուսանկարի մասին, որտեղ ներկայացնում ենք “Քարդաշյան’’ հավաքածուից նոր զգեստներն ու ակնոցները’’,-երկրպագուներին է դիմել Քլոյեն: Քիմը եւս անդրադարձել է լուսանկարին. “Հուսով եմ` կհավանեք մեր հագուստների ու ակնոցների նոր հավաքածուն’’:

Իսկ դուք հավանո՞ւմ եք աղջիկների նոր “գլուխգործոցները’’:): Առաջարկում ենք մասնակցել ստորեւ ներկայացված հարցմանը:


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW