Դրամահավաք է կազմակերպվել՝ երիտասարդ կինոռեժիսոր Արթուր Սահակյանի բուժման ծախսերը հոգալու համար։
Արթուրը 32-ամյա կինոռեժիսոր է, մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմերի հեղինակ։ Նա ամուսնացած է եւ ունի 4 տարեկան որդի։
«Շատ դժվար է այս գրառումն անել, երբ խոսքը քո ընկերոջ մասին է։ Արթուրը տաղանդավոր կինոռեժիսոր է, ում հետ շատերս կապված ենք ոչ միայն իր աշխատանքներով, այլեւ անձնական հարաբերություններով։ Այս պահին նա պայքարում է ծանր հիվանդության դեմ եւ մեր աջակցության կարիքն ունի»,- գրել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը:
Արթուրին աջակցելու խնդրանքով են հանդես եկել նաեւ նրա մյուս գործընկերներն ու մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչներ:
«Չեմ ասելու, որ Արթուրն իմ ընկերն է ու ինձ թվում է՝ մանկուց։
Չեմ ասելու՝ ինքը ինչ էլ նկարում է, կինո է ստացվում։
Չեմ ասելու, թե որքան երկար ենք փնտրել գեղեցիկը ու որքան ամուր ենք գրկել այն։
Ոչ էլ Հե՜յ եմ ասելու։
Ասելու եմ միայն սա՝ ես հիմա բան եմ գրում, որը միայն Արթուրն է նկարելու...»,- արձակագիր Հովիկ Աֆյանի խոսքերն են:
Հայաստանում նա անցել է բուժման բարդ ճանապարհ՝ երկու վիրահատություն եւ քիմիաթերապիայի 4 կուրս։ Բուժումն ունեցել է դրական արդյունք, սակայն հետագայում հիվանդության վաղ ռեցիդիվ է արձանագրվել։
Այժմ Արթուրին անհրաժեշտ է բարձր դոզայով քիմիաթերապիա եւ սեփական ցողունային բջիջների փոխպատվաստում։ Ապաքինման հնարավորությունը մեծացնելու եւ բուժման արդյունավետությունն ապահովելու համար այն անհրաժեշտ է շարունակել արտերկրում։
Անհրաժեշտ գումարը հավաքելու համար մոտ երկու շաբաթ ժամանակ կա։ Բուժման համար անհրաժեշտ է 325 հազար դոլար (մոտ 119 մլն 275 հազար դրամ)։
Ցանկացած աջակցություն, անգամ ամենափոքրը, կարող է օգնել Արթուրին շարունակել բուժումն ու առողջացած վերադառնալ ընտանիք։
Ինչպես աջակցել
Հայաստանից՝
Inecobank (AMD): 2050954018451001
Inecobank (USD): 2050954018451020
Բանկային քարտ: 5402 9400 0033 5240
Ստացող: Artur Sahakyan
Idram ID: 652870028 (Artur Sahakyan)
Արտերկրից՝
PayPal (Խնդրում ենք ընտրել “Friends and Family” կամ "Sending to a friend" տարբերակը՝ միջնորդավճարներից խուսափելու եւ գումարն ամբողջությամբ նպատակին հասցնելու համար)
Ռուսաստանից՝
Сбербанк (RUB): 2202 2068 2638 6901 (Քարտապան՝ LUSINE KEIAN)
Փոխանցում հաշվեհամարին: КЕЯН ЛУСИНЕ АРМЕНОВНА (Արժույթ՝ RUB, Հաշվեհամար՝ 40817810038128919791) (ՌԴ-ից գումարը փոխանցվում է Արթուրի ընկերոջ հաշվին, ով այն կփոխանցի անձամբ Արթուրին)
Բժշկական փաստաթղթերի ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ:
reArmenia-ում դրամահավաքի էջը:


×
203





