“Աստղերը’’ եւս մարդիկ են ու հանգստանալու կարիք ունեն:): Տարբերությունն այն է, որ նրանց ամենուրեք հետեւում են, լուսանկարում, հետո էլ լրատվամիջոցները հրապարակում են, օրինակ, լողազգեստով ամենասեքսուալ հայտնիների հիթ-շքերթը: Հանրահայտ մարդիկ էլ, ինչպես գիտեք, ջանք չեն խնայում գեղեցիկ կազմվածք ունենալու եւ լավագույնի տիտղոսին արժանանալու համար:
Բեյոնսեն
Այս անգամ ռեյտինգային ցուցակը հեղինակել են բրիտանական սոցիոլոգները: Արդյունքների համաձայն՝ լողափում անկրկնելի է Բեյոնսեի տեսքը, որն էլ ցուցակի առաջատարն է:): Երգչուհին առաջ է անցել Քեմբրիջի դքսուհուց` արքայազն Ուիլյամի տիկին Քեթրինից, որը զբաղեցնում է երկրորդ պատվավոր հորիզոնականը՝ այն կիսելով դերասանուհի Ջեսիկա Ալբայի հետ:
Ջեսիկա Ալբան
Չորրորդ հորիզոնականում է Քեթրինի քույրը` Պիպան, սեքսուալ հինգերորդ մարմնի տիրուհին Շերիլ Քոուլն է: Վեցերորդ հորիզոնականում են միանգամից երկու գեղեցկուհի` Էլ Մաքֆերսոնն ու Ռիհաննան: Ութերորդը Հելեն Միրենն է:
Քիմ Քարդաշյանը
Լողազգեստով սեքսուալ տեսք ունի եւ իններորդ հորիզոնականում է Քեթի Փերին: Լավագույն տասնյակը եզրափակում է ռեալիթի շոուների թագուհի Քիմ Քարդաշյանը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
12,053






