×


Քիմ Քարդաշյան. “Գեր եմ երեւում մեծ կրծքիս պատճառով”

Լուսանկարվելը Քիմ Քարդաշյանի առօրյայի կարեւոր բաղադրիչներից է: Ռեալիթի շոուների  հայազգի աստղը խենթանում է նաեւ թեմատիկ պրոֆեսիոնալ լուսանկարահանումների համար: Այս անգամ ապագա մայրիկը լուսանկարվել է “Du Jour” ամսագրի համար:

Քիմ Քարդաշյանը


Բրյուս Վեբերի հեղինակած ֆոտոշարքը բավական նուրբ եւ բնական է ստացվել, Քիմը փորձել է չընդգծել կլորացած փորիկը: Նա լուսանկարվել է տանը, լողավազանի մոտ, ընտանեկան դիմանկարների ֆոնին:

Քիմ Քարդաշյանը


Ամսագրին տված հարցազրույցում Քիմն ասել է, որ իր հղիությունն ընթանում է առանց բարդությունների.“Այս հարցում բախտս բերել է: Միշտ երազել եմ երեխա ունենալու մասին: Վստահ էի, որ ամեն ինչ լավ է լինելու, թեթեւ եմ տանելու, բայց այդքան էլ այդպես չէ: Հիմա հետեւում եմ սննդակարգիս”:

Քիմ Քարդաշյանը


Քարդաշյանը խոսել է նաեւ իր բարեմասնություններից` նշելով հետեւյալը.“Մեծ կուրծք ունեմ, ինչի պատճառով ավելի գեր եմ երեւում, քան իրականում կամ: Հակառակը ցույց տալու համար էլ մշտապես ընդգծում եմ իրանս”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW