Քիմ Քարդաշյանի նոր հարցազրույցներից մեկի թեման գեղեցկությունն ու մաշկի խնամքն է: Ռեալիթի-շոուների հայազգի աստղը ներկայացրել է գեղեցիկ լինելու իր գաղտնիքները, նաեւ վարսերին վերաբերող բացահայտում է արել, որն էլ այս օրերին ակտիվ քննարկում են սոցիալական ցանցերի օգտատերերը:
Քիմ Քարդաշյանը
34-ամյա Քիմը խոստովանել է, որ մազերը լվանում է հինգ օրը մեկ.“Առաջին օրն իմ ոճաբանը փարթամ սանրվածք է անում, երկրորդ օրը փոքր-ինչ անփույթ վիճակ ենք ստանում, երրորդ օրն ուղղում ենք արդուկով, չորրորդ օրը, սովորաբար, պոչիկ եմ կապում, իսկ հինգերորդ օրը կրկին լվանում եմ”:
Քիմ Քարդաշյանը
Նա նշել է, որ, ի տարբերություն իր ընկերուհիների, որոնք որոշ օրերի հրաժարվում են շպարից եւ մազերի հարդարումից, ինքը գրեթե միշտ օգտագործում է կոսմետիկ միջոցներից եւ օգտվում վարսահարդարի ծառայությունից, կամ էլ այդ ամենն անում է ինքնուրույն:
Քիմ Քարդաշյանը
“Սիրում եմ շպարվել եւ հարդարել վարսերս, իսկ ավելի շատ սիրում եմ խնամել մաշկս”,-պատմել է նա` հավելելով, որ իր գլխավոր խնդիրը չոր մաշկը խոնավացնելն է:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: