Քարդաշյանների փոքր քույրը` Քենդալը, եւս որոշել է իր ներդրումն ունենալ ընտանեկան բիզնեսում: Աղջիկն առաջին քայլերն է անում նորաձության աշխարհում` ունենալով ռեալիթի-շոուների թագուհի տիտղոսին արժանացած հանրահայտ քրոջ`Քիմի աջակցությունը:):
Քենդալ Քարդաշյանը
“Սա իմ առաջին պրոֆեսիոնալ ֆոտոշարքն է լողազգեստով”,-իր բլոգում գրել է Քենդալը, որը լուսանկարվել է “White Sands Australia” ընկերության նոր հավաքածուի գովազդային արշավի համար:
Ֆոտոշարքն արվել է նախորդ տարվա հուլիսին` Լոս-Անջելեսում: Հավաքածուի հեղինակն է դիզայներ Լիհ Մադենը: Առաջին կադրերը համացանցում տարածվել են 2011-ի վերջում, իսկ ամբողջական ֆոտոշարքը հասանելի է դարձել օրերս:
Քենդալ Քարդաշյանը
Քիմ Քարդաշյանի փոքր քրոջ երկրպագուները, հավանաբար, հիացած են, աղջկա լուսանկարներով, իսկ քննադատներն այլ կարքիքի են. 16-ը նման գովազդում լուսանկարվելու լավագույն տարիքը չէ:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
10,538






