×


Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով 16 անձ է ձերբակալվել

Այսօր առավոտյան Ֆրանսիայում առնվազն 16 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Քիմ Քարդաշյանի շուրջ 9,5 մլն դոլար արժողությամբ զարդերը գողանալու համար: Այս մասին հայտնում է Europe 1-ը:

Քիմ Քարդաշյանը


Փարիզի ոստիկանությունը ձերբակալությունների հանգամանքներն ու կասկածյալների անուններն առայժմ չի հրապարակում՝ միայն տեղեկացնելով, որ գործողությունների համար հիմք են հանդիսացել կողոպտիչների՝ հանցագործության վայրում առկա ԴՆԹ հետքերը: 

Քիմ Քարդաշյանի ընտանիքը


Հիշեցնենք, ռեալիթի շոուների հայազգի աստղին կողոպտել են նախորդ տարվա հոկտեմբերին: Փարիզի նորաձեւության շաբաթվան մասնակցելու նպատակով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Քիմին դիմակավոր եւ զինված տղամարդիկ պատանդ էին պահել հյուրանոցի իր համարում: Մանրամասներն այստեղ:

BRAVO.am
Աղբյուրը՝ bbc.com

Կարդալ ավելին

Quality Sign BW