×


Քիմ Քարդաշյանն ու Քանյա Ուեսթը գիրացե՞լ են :)

Ի՞նչ կլիներ, եթե Քարդաշյանների ընտանիքը չունենար այն հնարավորությունները, որոնք ունի այսօր: Ի՞նչ կլիներ, եթե նրանք չունենային գումար վարսահարդարի, դիմահարդարի, մատնահարդարի եւ այլ ծառայություններից օգտվելու համար: Ի՞նչ կլիներ, եթե Քիմը որեւէ սննդակարգի չհետեւեր եւ ապրեր տնային տնտեսուհու կյանքով:):

Գիրացած Քանյան ու Քիմը :)


Եթե չլինեին վերոնշյալները, Քարդաշյանները, հավանաբար, գիրուկներ կլինեին, անխնամ տեսք կունենային եւ իրենց “աստղ” չէին երեւակայի: Ֆոտոշոփի միջոցով մասնագետները  փորձել են Քիմ Քարդաշյանին զրկել սեքսուալ եւ գրավիչ կնոջ տիտղոսից. նախագծի նպատակը կանանց` իրենց արտաքին տեսքին հետեւելու մղելն է:

Քիմ Քարդաշյանը


Մասնագետները ֆոտոշոփի են ենթարկել նաեւ Քանյա Ուեսթին: Քիմի ու Քանյայի լուսանկարից տպավորություն է ստեղծվում, թե վերջիններս գլամուրային միջոցառումներ այցելելու փոխարեն տանը ֆուտբոլ են դիտում,  գարեջուր ըմպում ու անառողջ սնունդ օգտագործում: Նույն վիճակում են հայտնվել նաեւ Քիմի բարեկամները` մայրը` Քրիս Ջեները, եւ քույրերը` Քլոյեն ու Քորթնին:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW