Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկում են Քիմ Քարդաշյանի եւ Դրեյքի հարաբերությունները: Խոսակցությունների համաձայն՝ ռեալիթի շոուների հայազգի աստղը դավաճանել է ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, այս ռեփերի հետ:
Որպես ապացույց ներկայացվում են Դրեյքի նոր երգերը, որոնց միջոցով էլ ռեփերն իբրեւ թե փորձում է բարձրաձայնել իր եւ Քիմի սիրավեպի մասին: «In My Feelings» երգի Կիկին նույնպես Քարդաշյանն է:
Դրեյքը, Քիմը եւ Քանյե Ուեսթը
Քիմն առանց մեկնաբանության չի թողել մեծ աղմուկ բարձրացրած թեման՝ տալով հակիճ պատասխան. «Երբեք նման բան չի եղել: Վերջ պատմությանը»: Կայքերից մեկին տված հարցազրույցում էլ նա ասել է, որ Դրեյքի հետ սիրավեպ չի ունեցել նույնիսկ մինչեւ Քանյեի հետ ամուսնությունը:
BRAVO.am
Աղբյուրը՝ highsnobiety.com


×
5,048






