Այսօրվանից “Dorothy Perkins” բրիտանական բրենդի խանութ-սրահներում վաճառվում են Քարդաշյան քույրերի` Քիմի, Քլոեի, Քորթնիի հեղինակած կանանց հագուստի մոտ 100 պարագա:
Քարդաշյան քույրերը հագուստի նոր հավաքածու են թողարկել
“Մենք չէինք կարող բաց թողնել Քարդաշյան քույրերի հետ համագործակցելու հնարավորությունը: Նրանք աներեւակայելի հանրաճանաչություն ունեն. միլիոնավոր աղջիկներ ձգտում են հագնվել իրենց ոճով: Եվ հիմա նրանք ունեն այդ հնարավորությունը”,- հայտնել է “Dorothy Perkins” ընկերության մամուլի քարտուղարը:
Քարդաշյան քույրերը հագուստի նոր հավաքածու են թողարկել
Քարդաշյանները նոր հավաքածուի գովազդային արշավի համար նաեւ լուսանկարվել են իրենց հեղինակած հանդերձներով: Նշենք, որ հավաքածուում ներառված զգեստների, բաճկոնների, պայուսակների, տաբատների գինը 25-ից 50 եվրոյի սահմաններում է:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: