Անատի Սաքանյանն օրերս ինստագրամյան իր էջում հարսանեկան զգեստով լուսանկարներ է հրապարակել, որոնք էլ խոսակցությունների առիթ են տվել: Շատերը շտապել են ենթադրել, որ դերասանուհին պատրաստվում է իր հարսանիքին: Թեմայի շուրջ խոսել ենք նրա հետ, պարզել ողջ իրողությունն ու ճշտել՝ ինչով է այժմ զբաղված այս շրջանում:
«Իմ հետեւորդներից ոմանք հարցրել էին՝ արդյոք ամուսնանում եմ, գրել էին նաեւ, որ շատ սիրուն եմ: Իրականում հարսանեկան զգեստների ցուցադրություն է լինելու, որին մասնակցելու եմ նաեւ ես եւ ներկայացնելու եմ երեկոյի ամենաթանկարժեք եւ շքեղ զգեստը»,-պարզաբանել է Անատին:
Անատի Սաքանյանը
Նրա խոսքով՝ այս շրջանում հեռուստատեսային որեւէ նախագծում ընդգրկված չէ, փոխարենը ողջ ժամանակը տրամադրում է իր լաբորատորիային. «Պատրաստում ենք օճառներ, սնուցող եւ բուժիչ խնամքի պարագաներ: Զբաղվում եմ նաեւ կոսմետոլոգիայով եւ դիմահարդարմամբ, իսկ երբ սերիալային համապատասխան առաջարկ լինի, կընդունեմ»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները ՝ Անատիի անձնական արխիվից


×
8,225






