Քրիստինա Ագիլերան դեկտեմբերին նշել է իր 31-ամյակը, իսկ այսօր 4 տարեկան կդառնա երգչուհու կյանքում գլխավոր տղամարդը` որդին:): “Աստղային” մայրիկը նկարահանվել է “Marie Claire” ամսագրի փետրվարի շապիկի համար եւ անձնական կյանքի մանրամասներով կիսվել:
Քրիստինա Ագիլերան
Նախկին ամուսնու մասին
Ես մեծացել եմ այն ընտանիքում, որտեղ մշտապես սկանդալներ էին… Հաստատ գիտեմ, աշխատելու եմ որդուս այդ ամենից հեռու պահել: Այո, ես ու Ջորդանը մինչ օրս հարաբերություններ ենք պարզում, բայց Մաքսի երջանկությունն իմ եւ նախկին ամուսնուս համար առաջնային է. որդուս համար մենք միշտ կլինենք մեկ ընտանիք:
Քրիստինա Ագիլերան բոյֆրենդի` Մեթյու Ռաթլերի հետ
Ժամանցի մասին
Երբ երեխա ես մեծացնում, անհետանում է շպարը, հարդարանքը, որոնց փոխարինում են սպորտային հագուստն ու առանց կրունկների, հարմարավետ կոշիկները, եւ մշտապես քնելու ցանկություն ես ունենում: Բայց երբ 31 տարեկան դարձա, հասկացա` կյանքումս նոր փուլ է սկսվում, անհրաժեշտ է հասցնել “վերցնել” այն ամենն, ինչ կառաջարկեն: Դրա համար բարձրակրունկ կոշիկներս հագնում եմ ու գնում երեկույթների, բայց մինչ դա Մաքսին անպայման պառկեցնում եմ քնելու, որովհետեւ որդիս է ամենագլխավորը:
Քրիստինա Ագիլերան
Արտաքինի մասին
Ես եղել եմ բարձրունքում եւ անդունդում: Եղել եմ շատ նիհար եւ ավելի գեր, քան հիմա: Ինձ միշտ քննադատել են, միշտ եղել են դժգոհ մարդիկ: Այնպես որ, հիմա ես հարգում եմ իմ մարմինը, սիրելիս այն պաշտում է, ես ունեմ առողջ, երջանիկ երեխա, իսկ մնացածը կարեւոր չէ:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` “Marie Claire”
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: