Գաֆեսճյան արվեստի կենտրոնում շարունակվում են նոր արվեստանմուշների տեղադրությունները: Այսուհետ քանդակների պարտեզում իրենց յուրահատուկ ներկայությունն են ապահովելու Օլիմպիական ձիերը, որոնց հետ կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացված լուսանկարներում:
Թոմ Հիլի "Օլիմպիական ձիեր" քանդակը
“Ջերարդ Լ. Գաֆէսճեան” հավաքածուն համալրած այս քանդակները 2012 թվականին հեղինակել է Թոմ Հիլը: Բրիտանացի քանդակագործը Օլիմպիական ձիերին ստեղծել է վերամշակված պայտերից:
Թոմ Հիլի Օլիմպիական ձիերը տեղադրվել են "Գաֆեսճյան" քանդակների պարտեզում
27-ամյա ինքնուս քանդակագործ Թոմ Հիլը վերջին 6 տարվա ընթացքում ձիու վերամշակված պայտերից բնական չափի կենդանիների քանդակներ է ստեղծում, որոնք մեծ պահանջարկ ունեն եւ ցուցադրվում են հեղինակավոր մասնավոր այգիներում: Ձիերից բացի, նա քանդակել է նաեւ առյուծներ, ուղտեր, փղեր, ոզնիներ, սկյուռներ, բադեր, սագեր, կարապներ, խոզեր, նապաստակներ, շների տարբեր ցեղատեսակներ եւ այլ կենդանիներ:
Թոմ Հիլի Օլիմպիական ձիերը տեղադրվել են "Գաֆեսճյան" քանդակների պարտեզում
Նշենք, որ Թոմ Հիլը մտադիր է պայտերից ստեղծել ետեւի ոտքերի վրա կանգնած մոտ 9-ը մետր երկարությամբ ձի եւ հարմար վայր է փնտրում այն տեղադրելու համար:):
BRAVO.am
Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: