Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը, որը նախատեսված էր Oպերային թատրոնում, երաժշտի վատառողջ լինելու պատճառով երեկ երեկոյան չի կայացել:
Անտոնիո Կոնսալեսի երեւանյան համերգը չի կայացել
Ինչպես հայտնում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, թատրոնի ադմինիստրացիայի կողմից հանդիսատեսին նախապես տեղեկացվել է, որ դաշնակահարը ելույթ չի ունեալու եւ ցանկացողները կարող են վերադարձնել տոմսերը կամ ներկա գտնվել առաջին գործողության համար նախատեսված “Ալեկո” օպերային:
Անտոնիո Կոնսալեսի երեւանյան համերգը չի կայացել
“Ինչ վերաբերում է նույն օրը երեկոյան թատրոնի ճեմասրահում տեղի ունեցած վիճաբանությանը, ապա խուլիգանական պահվածքը թույլ է տրվել թատրոնի աշխատակիցների հետ կապ չունեցող մի երիտասարդի կողմից, որը կասեցվել է թատրոնի անվտանգության աշխատակիցների կողմից: Այս միջադեպը որեւէ առնչություն չունի Անտոնիո Կոնսալեսի չկայացած համերգի հետ, եւ թատրոնի տնօրինությունը հայցում է հանդիսատեսի ներողամտությունը”,-ի պատասխան BRAVO.am-ի հարցմանը` հայտնել են Օպերային թատրոնից:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: