84-րդ “Օսկար”-ի արդյունքներն ամփոփել ենք նաեւ BRAVO.am-ում:): Այս միջոցառումը սպասված ու հեղինակավոր է ոչ միայն կինոյի, այլ նաեւ նորաձեւության աշխարհում: Հազարավոր հեռուստադիտողների, նորաձեւության քննադատների հետաքրքրում է, թե ինչ են կրում աստղերը հենց այս մրցանակաբաշխության ընթացքում: Ներկայացնում ենք քննադատների կարծիքով լավագույն եւ վատագույն զգեստները, ինչպես նաեւ առաջարկում հայտնել ձեր կարծիքը` մասնակցելով նյութում տեղադրված հարցմանը:):
Լավագույն զգեստները
Անջելինա Ջոլին կարողանում է երեկոյան զգեստ ընտրել, այսինքն` այնպես անել, որ բոլորի հայացքներն ուղղված լինեն հենց իրեն:): Առօրյա կյանքում դերասանուհին ընտրում է հարմարավետ ու համեստ հագուստ, բայց մրցանակաբաշխությունների ընթացքում մշտապես զարմացնում է սեքսուալ ու վառ կերպարներով:
Անջելինա Ջոլին
Այս անգամ Ջոլին ընտրել էր “Atelier Versace” նորաձեւության տան առաջարկած սեւ զգեստը, որի լայն կտրվածքը հնարավորություն էր տալիս գեղեցկուհուն մերկացնել աջ ոտքը:): Մրցանակաբաշխությունից անմիջապես հետո անգամ “Թվիթեր”-ում առանձին էջ բացվեց` նվիրված Ջոլիի` մեծ աղմուկ բարձրացրած ոտքին:
Գվինեթ Փելթրոուն
Գվինեթ Փելթրոուն յոգայի շնորհիվ անթերի կազմվածք ունի եւ ցանկացած զգեստ գեղեցիկ գրկում է դերասանուհու մարմինը: Գվինեթը նախընտրում է կիպ զգեստներ հագնել:
Այս տարվա “Օսկար’’-ի համար նա ընտրել էր “Թոմ Ֆորդ” նորաձեւության տան սպիտակ զգեստը: Ոճային մինիմալիզմ. այսպես բնութագրեցին դերասանուհու ընտրությունը նորաձեւության քննադատները:
Պենելոպա Քրուզը
Պենելոպա Քրուզն այս անգամ նախընտրել էր դասական զգեստ` “Ջորջո Արմանի”-ից: Մոխրագույնն իդեալական էր համադրվել Պենելոպայի մուգ մաշկի հետ` մեղմացնելով իր վառ ու արտահայտիչ դիմագծերը: Իսկ ադամանդե ականջօղերն ու վզնոցն ավարտուն էին դարձրել կերպարը:
Սանդրա Բալոքը
Սանդրա Բալոքին վերջերս քիչ ենք հանդիպում տարբեր միջոցառումների ընթացքում: Դերասանուհին հրավիրված էր “Օսկար”-ին եւ երեկոյի համար ընտրել էր “Marchesa” բրենդի յուրահատուկ զգեստը: Սանդրան կարծում է, որ զգեստն ինքն իրենով արդեն ճոխ է, այնպես որ, ավելորդ զարդեր իր վրա մենք չտեսանք:):
Քեմերոն Դիասը
Քեմերոն Դիասն ինչպես միշտ ուրախ ու երջանիկ տեսք ուներ: Դերասանուհու բարձր տրամադրության համար խթան էր հանդիսանում նաեւ “Gucci” բրենդի զգեստը: Քեմերոնի սանրվածքը եւս համահունչ էր զգեստի հետ:
Նաթալի Փորթմաը
Նաթալի Փորթմանը շատերին զարմացրեց, երբ հայտնվեց կարմիր գորգի վրա կարմիր գույնի “Քրիստիան Դիոր” բրենդի զգեստով: Սեւ կետիկները լրացնում էին զգեստը, սակայն նույնը չի կարելի ասել ադամանդե վզնոցի մասին: Այնուամենայնիվ, դերասանուհին գեղեցիկ տեսք ուներ:
Րունի Մարան
Րունի Մարան կարմիր գորգի վրա հայտնվեց իր սիրելի դիզայներական տան` “Givenchy”-ի զգեստով: Դերասանուհու համեստ, նուրբ ու գեղեցիկ կերպարը դարձավ այս տարվա ամենահիշվող ու սիրելիներից մեկը:
Միլա Յովովիչը
Միլա Յովովիչն “Օսկար’’-ի համար ընտրել էր “Elie Saab” բրենդի զգեստը: Սա դասական այն տարբերակներից է, որը մշտապես գեղեցիկ ու ոճային տեսք է ապահովում: Իսկ վառ կարմիր շուրթերը ավարտուն էին դարձրել մոդել-դերասանուհու կերպարը:
Վատագույն զգեստները
Դքսուհի Շարլենը եւ արքայազն Ալբերտ 2-րդը
Դքսուհի Շարլենը` Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդի կինը, գեղեցիկ կազմվածք ունի, սակայն “Օսկար’’ մրցանակաբաշխության համար նրա ընտրած զգեստը չափազանց ու անտեղի համեստ էր եւ կազմվածքը ընդգծելու փոխարեն, տգեղացնում էր:
Ջենիֆեր Լոպեսը
Ջենիֆեր Լոպեսը, որ համարվում է ամենաոճային եւ լավ ճաշակի տեր աստղերից մեկը, այս անգամ համալրել է վատագույնների շարքը: Երգչուհին ընտրել էր “Zuhair Murad” բրենդի զգեստ, որն իր կազմվածքին անհամապատասխան էր: Ջենիֆերը կարծես մի քանի կիլոգրամ գիրացած լինի:
Միշել Վիլյամսը
Միշել Վիլյամսը որոշել է “խաղալ’’ գույնի հետ, արդյունքում անհաջող ընտրություն է կատարել` եւս հայտնվելով վատագույնների ցուցակում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Splpetnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: